«Մենք հետամուտ ենք լինելու, որ բոլոր մեղավորները դատվեն, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, ապօրինի էր։ Զարուհի Փոստանջյանը գործող պատգամավոր է»,- 168.am-ին ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ, ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանը՝ մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր դեմ կիրառված բռնության փաստը։ Ըստ նրա՝ ՄԻՊ-ը հանդես է եկել հայտարարությամբ, այժմ իրենց իրավաբանը զբաղվում է խնդրով և փաստաթղթերն է նախապատրաստում դատարան դիմելու համար։ Հ.Պետրոսյանը նշեց, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր նախատեսում է նիստ գումարել և քննարկել Երևանի ավագանու մանդատները վերցնել-չվերցնելու հարցը. «Նիստից հետո կտեղեկացնենք արդյունքների մասին»։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթիայսօրվա համարում: