Հայաստանում շուտով հայտնի կլինի բժշկության ծառայության արժեքը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նախարարի խոսքով՝ Հայաստանը սուղ միջոցներ ունի և դրա մեջ փորձ է արվում տրամադրել մաքսիմալ լավ որակ, սակայն իրականում այդպես չէ. «Կա ստվերային շրջանառություն և խնդիր՝ շրջանառությունը հանել ստվերից: Առողջապահության նախարարությունը նախատեսում է հայտարարել Հայաստանում իրական բուժման գինը: Մենք այսօր վերագնահատում ենք գնագոյացման մեթոդները և նախատեսում ենք մոտակա ժամանակները հայտարարել, թե ինչ արժե բժշկությունը Հայաստանում` նկատի ունենալով և՛ պետպատվերը, և՛ դրամարկղի մուտքերը, և՛ ստվերը, և՛ այն գումարները, որոնք պետք է ծախսվեին , բայց դրանց բացակայության պատճառով բնակչությունը չի բուժվում: Դա կլինի մեր ռեալ բյուջեն, որին մենք պետք է ձգտենք»:
Նախարարն ասաց, որ առաջին հերթին խնդիր ունեն ավելի էֆեկտիվ ծախսեր անել, հանել ստվերից այն գումարի շրջանառությունը, որն առկա է, իսկ ստվերից հանելու մեթոդները մի քանիսն են. «Առաջինը համավճարների համակարգի ներդրումն է, այսօր արդեն համավճարներ կան, որոնցից տարեկան վճարվում է 45 մլրդ դրամ, սակայն այդ գումարը 2,5 անգամ ավելի պետք է լինի: Այդ պատճառով մենք առաջիկայում կունենանք համավճարի զարգացած համակարգ»:
Բացի այդ, Ալթունյանն ասաց, որ նախարարության հաջորդ ծրագիրը վերաբերում է բժշկական հաշտարարի համակարգի ներդրմանը. «Երևի բոլորը հանդիպել են այն խնդրին, երբ բարեկամ, ծանոթ տարակուսանքների մեջ են՝ արդյո՞ք ճիշտ բուժում են ստացել, թե ոչ, սակայն չկա մի փորձագիտական ինստիտուտ, որը կարող է վերջնական պատասխան տալ»:
Ալթունյանն ասաց, որ հենց այդ ֆունկցիայի իրականացմանն է կոչված այդ ինստիտուտը, որն արդեն ներդրված է 40 երկրում, իսկ ՀՀ ԱՆ-ն ուսումնասիրում է նրանց փորձը:
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34