Որպես ՀՀ –ում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Կնյազ Հասանովն ինչ-որ առումով պատմական է համարում այն, որ որպես ամենատարեց պատգամավոր վարելու է մայիսի 18-ին մեկնարկող 6-րդ գումարման ԱԺ նիստը:
«6-րդ գումարման Ազգային ժողովի նիստը վարելն ինձ համար պատվաբեր և ուրախ իրադարձություն է, ինչ-որ տեղ՝ առաքելություն է քուրդ-եզդի և իմ հայ ժողովրդի համար, որովհետև ես հայ եմ, դաստիարակվել եմ հայ ժողովրդի մեջ, հայ ժողովրդի կողմից: Կրթություն եմ ստացել և այլն: Դրա համար, ուզում եմ ասել, որ Հայաստանն այս սահմանադրական փոփոխություններով մեկ անգամ ևս ապացուցեց, որ ժողովրդավարական պետություն է, որ այստեղ հարգվում են՝ մարդու իրավունքները, ազգային փոքրամասնությունների շահերը: Եվ անկախության տարիներից մինչև հիմա Ազգային ժողովում չկար ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Հիմա մեզ համար մեծ պատիվ է, որ ազգային ժողովի 4 ներկայացուցիչ լինելու են ԱԺ-ում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Կնյազ Հասանովը:
Նա ասաց, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները լինելու են շատ ակտիվ, ամեն ինչ անելու են իրենց կրթության, մշակույթին առնչվող հարցեր բարձրացնելու համար:
Անձամբ Կնյազ Հասանովի օրենսդրական նախաձեռնություններն ուղղված են լինելու քուրդ, եզդի համայնքներին հուզող խնդիրներին:
«Բա, իհարկե, այնտեղ կան հանձնաժողովներ՝ կրթության, առողջապահության, տարբեր… կտեսնենք, թե որ հանձնաժողովներում, որ մեզ ձեռնտու.. որ հանձնաժողովը, որ կարող է մեզ օգտակար լինել, կլինենք այնտեղ, որ կարողանանք համայնքին օգտակար լինել: Կրթությունը դասագրքերն են, կրթությունը ուսուցիչների վերապատրաստումն է»,-ասաց Կնյազ Հասանովը:
Հիշեցնենք, որ Հայաստանում 83-84 տարի արդեն Հայաստանում լույս է տեսնում քրդերենով հրատարակվող «Ռյա-Թազա» թերթը, և հայերենով լույս տեսնող «Զագրոս» թերթը, տպագրվում են նաև դասագրքեր:
Նշենք, որ համայնքում ժամանակին վեճ կար դասագրքերի հետ կապված: Մասնավորապես, շատ եզդի գյուղապետեր բողոքում էին, որ Ազիզ Թամոյանը պարտադրում է եզդի երեխաների համար անգրագետ դասագրքեր, որտեղ մաթեմատիկայի վարժությունները բերված են ոչխարների օրինակով:
Ի պատասխան հարցին, թե ժամանակին մեծ աղմուկ հանած ու դեռ լուծում չստացած հարցի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Կնյազ Հասանովը, վերջինս առաջարկեց իրեն այս հարցը չտալ, ինքը քուրդ է, նրանք եզդի, իսկ դասագրքերի առնչությամբ էլ ասաց. «Մեր դասագրքերը կառավարության որոշումով ֆինանսավորվել են Կրթության նախարարության կողմից և մենք 4-5 տարիների ընթացքում մեր գրող Ալիխանե Մամեի կողմից կարողացանք հրատարակել բազմաթիվ դասագրքեր. Այբբենարան, և 12 դասագրքեր՝ լեզու, գրականություն»:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02