Մայիսի 16-ին ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Վաշինգտոնում բողոքի ակցիա կիրականացնի՝ ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, որն այցով գտնվում է Միացյալ Նահանգներում: Երթը կմեկնարկի տեղի ժամանակով 12:00-ին:
«Սա նախագահ Թրամփի հնարավորությունն է դեմ դուրս գալու Էրդողանին: Ժամանակն է մարտահրավեր նետել Էրդողանի սպառնալիքներին և թուրքական կառավարության քողարկված արշավին, որը միտված է ազդել ԱՄՆ քաղաքականության վրա օտարերկրյա գործակալներին, լոբբիստներին ու ազդեցություն ունեցող այլ անձանց տրվող խնդրահարույց վճարումների միջոցով: Նա կարող է առաջնահերթ համարել ամերիկյան սկզբունքները և մերժել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության հիշատակմանն ուղղված Թուրքիայի արգելքը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք նաև, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ 62 անդամ ստորագրել են նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակը, որով հորդորում են նրան Սպիտակ տանը մայիսի 16-ին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ առաջնային համարել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: Հիշեցնելով Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների շարունակվող անկումները՝ երկկուսակցական խումբը կոչ է արել նախագահ Թրամփին «լինել անկեղծ և հետևողական ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների աջակցության հարցում»:
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44