«Ելք»-ը գնաց ճիշտ ճանապարհով՝ աստիճանաբար իր քաղաքական կապիտալն ավելացնելու ճանապարհով։ Նման տեսակետ է հայտնել Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում։
«Պառլամենտական ընտրություններում «Ելք»-ը նոր քաղաքական դաշինք էր, ընդունեց արդյունքը։ Ես կարծում եմ՝ հինգ տարվա ընթացքում ինքը գնում է աստիճանաբար իր քաղաքական կապիտալն ավելացնելու ճանապարհով, այլ ոչ թե «միանգամից, հիմա» կարգախոսով։ Քաղաքական առումով սա գուցե դիտարկեմ քաղաքական հասունություն»,- այսպիսի գնահատական է տվել Էդուարդ Շարմազանովը։
«Ելք»-ի՝ ընտրության արդյունքներն ընդունելը դրական է համարում ՀՀԿ շտաբի պետը ոչ միայն իբրև իշխանության ներկայացուցիչ, այլ նաև որպես մարդ, որպես ՀՀ քաղաքացի և քաղաքականությամբ զբաղվող անձ, որովհետև «կամ ամեն ինչ, կամ ոչինչ, կամ փողոցային պայքար, կամ հաղթանակ»՝ այդ փիլիսոփայությունը, ըստ նրա, այլևս իրեն սպառել է։
Նա անցած՝ և՛ պառլամենտական, և՛ ավագանու ընտրությունները, որակում է մրցակցային, ժողովրդավարական և քայլ առաջ։
«Եթե պառլամենտականը համեմատենք նախորդ պառլամենտականի հետ, ապա դա լուրջ քայլ էր առաջ, դա արձանագրել են նաև միջազգային դիտորդական առաքելության բոլոր ներկայացուցիչները։ Այս ընտրությունները՝ համայնքային՝ Երևանի ավագանու, ևս լուրջ քայլ առաջ են, որովհետև, եթե մենք համեմատում ենք 13 թվականի Երևանի ավագանու ընտրություններում դիմում-բողոքների քանակը, որակը, իրավիճակը և այլն, 17 թ. ակնհայտ նվազում կա, որը ցույց է տալիս, որ այս ընտրությունները ևս քայլ առաջ են»,- նշել է ՀՀԿ-ի մամուլի խոսնակը։
Նա վստահ է, որ Հայաստանն անշեղորեն գնում է դեպի ժողովրդավարության զարգացում՝ քաղաքական մշակույթի կայացման ճանապարհով։ Իհարկե, կան թերություններ, բայց Հայաստանը գնում է ոչ թե դեմոկրատիան պակասեցնելու, այլ աստիճանաբար դեմոկրատիան խթանելու ճանապարհով։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02