«ՍՊԱՅԿ»-ի օգտագործումն Ադրբեջանի ռազմավարության շարունակումն է, որի նպատակն է՝ իրականացնել ճնշում հայկական կողմերի վրա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ մեկնաբանելով մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերն արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռի կիրառումը։
Ըստ նրա՝ բացի դա, իրենք նաև փորձարկում են «ՍՊԱՅԿ»-ի մարտական օգտագործման ձևերը. «Շփման գծում այնպիսի գործընթացներ են գնում, որ հիմա միշտ ակտիվ է և, բնականաբար, հայկական կողմն իր կողմից իրականացնում է համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտա, որ ադրբեջանական կողմն իրեն զգա անպատժելի»։
Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերն արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ):
Իսկ ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Արցախի ՊԲ մամուլի ծառայության համաձայն՝ ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերն ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32