Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված ծրագրերը:
Ողջունելով հյուրերին և համառոտ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված և առաջարկվող ներդրումային փաթեթները՝ Վահե Նիկոյանը մասնավորապես կարևորել է պետության և մասնավոր հատվածի հետ համատեղ համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերը, այդ թվում վերելակների արդիականացման ծրագիրը, որը ևս նախատեսվում է իրականացնել եռակողմ համագործակցության ձևաչափով:
«Երևանի քաղաքապետարանն այսօր առանձնակի կարևորում է ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված ծրագրային աշխատանքները: Այս առումով քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է իր իրավասության շրջանակում հնարավորին աջակցել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանը: Հատկանշական է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ քաղաքային նշանակության մի շարք ոլորտներում մենք արդեն իսկ ունենք հաջողված համագործակցության օրինակներ, այդ թվում` նոր աղբավայրի կառուցման և գործող երկու աղբավայրերի փակման ծրագրի շուրջ: Սրան զուգահեռ մենք քննարկում ենք նաև կոշտ թափոնների նախնական վերամշակման ծրագիրն ու աղբի վերամշակման գործարանի կառուցման հնարավորությունները պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ: Ծրագրի իրագործման դեպքում մենք լուրջ արդյունքներ կարձանագրենք շրջակա միջավայրի պահպանման և բնապահպանական տեսանկյունից»,- նշել է Վահե Նիկոյանը:
Նախատեսվող ծրագրերից են նաև ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցումը, հանգստի գոտիների ստեղծումը և այլն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության քաղաքականության մշակման և իրավական շրջանակների զարգացմանն առնչվող հարցեր:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդատու Ալեքսեյ Զվերևը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար և ներկայացնելով պետություն-մասնավոր հատված համագործակցության քաղաքականության և իրավական շրջանակի զարգացման տեսլականն ու ժամանակացույցը, կարևորել է Երևանի քաղաքապետարանի ներգրավվածությունն այս գործընթացում և ընդգծել համագործակցության եռակողմ ձևաչափում իրատեսական ծրագրերի իրագործելիությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56