Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 10-րդ մրցույթ-փառատոնը:
Պատանի երաժիշտները տարբեր գործիքներով և երաժշտագիտության մասին իրենց գիտելիքներով 10 անվանակարգում՝ դաշնամուր, լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն և երաժշտական գրականություն, կպայքարեն բարձր գնահատականների և հաղթանակի համար:
Մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շնորհավորելով մասնակիցներին երաժշտական ստուգատեսին մասնակցելու համար՝ Արամ Սուքիասյանը հաջողություն է մաղթել բոլորին և ընդգծել փառատոնի կարևորությունը:
«Տասնամյակը բոլորած ստուգատես այս փառատոնն անցել է բավական երկար ճանապարհ և այսօր իր կարևոր դերն ունի մայրաքաղաքի մշակութային կյանքում: Մենք հատկապես կարևորում ենք, որ տաղանդավոր մեր սաները նաև մրցակցային տրամաբանության մեջ լինեն առավել հմուտ և վստահ: Այս առումով՝ մրցույթ-փառատոնը որոշակի ավանդ ունի նաև միջազգային հարթակներում մեր երկիրն ու մայրաքաղաքը ներկայացնող պատանիների երաժշտական հաջողություններում: Ուստի, թույլ տվեք շնորհակալություն հայտնել փառատոնի կայացման գործում ներդրում ունեցած բոլոր անձանց՝ իրենց աշխատանքի և նվիրումի համար», -հատկանշել է Արամ Սուքիասյանը:
Մրցութային առաջին օրը լարային գործիքների մրցույթին մասնակցել է շուրջ 50 սան: Կատարումները գնահատող մասնագիտական ժյուրին, ինչպես ամեն տարի, կազմվել է հեղինակավոր երաժիշտներից և երաժշտագետներից:
Երաժշտական և արվեստի դպրոցների 10-րդ մրցույթ-փառատոնը կշարունակվի մինչև մայիսի 27-ը: Մրցույթում լավագույնը ճանաչված 10 դպրոցներն ամփոփիչ գալա-համերգում Երևանի քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն հատուկ մրցանակներով, իսկ փառատոնով նախատեսված «Մենակատարներ» ոչ մրցութային անվանակարգում լավագույն մասնակցիները հնարավորություն կունենան եզրափակիչ համերգում ելույթ ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Բացի այդ, այս տարի գալահամերգի մասնակիցներին սպասում են հետաքրքիր այլ անակնկալներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01