Մայիսի 16-ին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ընդունել է Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Պատվիրակության կազմում եղել են գործարարներ, որոնք գործունեություն են ծավալում Բելգիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Վիետնամում և մի շարք այլ երկրներում: Վալերի Սաֆարյանը ներկայացրել է Բելգիա-Հայաստան առևտրի պալատի գործունեությունը` նշելով, որ իրենց հիմնական նպատակն է ակտիվացնել հայ-բելգիական գործարար համագործակցությունը և նպաստել գործարարների ներդրումային մտադրությունների իրագործմանը: Հայաստան կատարած այցի ընթացքում գործարարները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց մտահղացումները, ինպես նաև կտեղեկանան, թե ինչ ծրագրեր կարող են իրականացնել Հայաստանում:
Կոնգոյում գործունեություն իրականացնող Ջոն Ղոբերը նշել է, որ բավականին հետաքրքրված է Հայաստանի և Կոնգոյի միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարով: Գրիշա Սաֆարյանը, ով զբաղվում է շոկոլադի արտադրությամբ և գործունեություն է ծավալում նաև Վիետնամում, ընդգծել է, որ ցանկություն ունի ներկայացված լինելու հայաստանյան շուկայում և գործունեություն ծավալելու Հայաստանում:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության ներկայացուցիչ Արամ Վարդանյանը հանդես է եկել «Ներդրումները Հայաստանում» խորագիրը կրող շնորհանդեսով` մանրամասն ներկայացնելով Հայաստանի ներդրումային հնարավորությունները, առկա գործարար միջավայրը, արտահանման հնարավորությունները, գործող առևտրային ռեժիմները, ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունները:
Մայիսի 17-ին Երևանում տեղի կունենա հայ-բելգիական առևտրային պալատի կողմից կազմակերպված B2B հանդիպումը, որից հետո նախատեսվում է մամուլի ասուլիս:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47