ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը խորհրդակցություններ է անցկացրել Եղեգնաձորի, Գորիսի, թիվ 1, թիվ 2, թիվ 3 կայազորների զինվորական դատախազություններում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, խորհրդակցությունների ընթացքում կայազորների զինվորական դատախազները զեկուցել են կայազորում հանցավորության վիճակի, շարժընթացի, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման վերաբերյալ տվյալները, ներկայացրել դրանց բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքը:
Անդրադառնալով պետության սեփականության դեմ ուղղված հանցատեսակների բացահայտման ցուցանիշներին, ՀՀ զինվորական դատախազը հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կանխարգելման ուղղությամբ կատարվող միջոցառումներին, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովմանը՝ նշելով, որ այդ հանցագործություններից չբացահայտվածները առանձին դեպքերում օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների կատարման հապաղումների, դրանք չպլանավորված և չհամակարգված իրականացնելու հետևանք են:
Ուշադրություն հրավիրելով կրկնահանցագործությունների դեպքերի վրա՝ դատախազը նշել է, որ դրանց վիճակագրությունը վկայում է որդեգրված քրեական քաղաքականության՝ պատժի նպատակների իրացման տեսանկյունից արդյունավետության մասին: ՀՀ զինվորական դատախազը նշել է նաև, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել կրկնահանցագործությունների դեմ նախականխիչ միջոցառումները՝ հատկապես ազատազրկման վայրերից վերադարձած անձանց հանցավոր հակումների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու միջոցով:
Զինվորական դատախազը հանձնարարել է հաճախակի հանդիպումներ անցկացնել զինծառայողների հետ՝ նրանց պարզաբանելով կանոնադրային փոխահարաբերությունների պահպանման կարևորությունը, ինչպես նաև յուրաքանչյուր զինծառայողի պարտականությունների չկատարման արդյունքում առաջացող բացասական հետևանքները, այդ թվում քրեական պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը:
Անդրադառնալով հանցավորության կանխման խնդիրներին՝ Վահե Հարությունյանը կարևորել է յուրաքանչյուր դեպքում հանցագործության պատճառները և դրան նպաստող պայմանները քրեական գործի նախաքննությամբ պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Զինվորական դատախազը հանձնարարել է ակտիվացնել ջանքերը քրեական վարույթի շրջանակներում զինծառայողների իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու, դրանց անհիմն սահմանափակումները բացառելու ուղղությամբ, այդ նպատակով գործի դնելով դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ իրավական լուծումների միասնականությունը, որոշակիությունը երաշխավորելով:
Կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ զինվորական դատախազը կարևորել է իրավապահ մարմինների աշխատանքի համակարգվածության, միասնականության, կանխատեսելիության և հրապարակայնության ապահովման անհրաժեշտությունը:
Խորհրդակցության վերջում ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը տվել է առանձին հանձնարարականներ:
Այցի շրջանակում ՀՀ զինվորական դատախազը այցելել է նաև N զորամաս, ծանոթացել զինվորների առօրյային: Այցելության ժամանակ զրուցել է նորակոչիկների և սպայական անձնակազմի հետ` կարևորելով ՀՀ զինված ուժերում կանոնադրային փոխհարաբերությունների պահպանումը:

16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47