«Չորեքշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրելու՝ քննարկելու ԱԺ նախագահների, փոխնախագահների, հանձնԱԺողովների Նախագահների ու այլ ղեկավար պոստերի թեկնածությունների հարցը: ԳՄ-ից հետո ՀՀԿ-ն, հավանաբար, նաև խորհրդի նիստ է հրավիրելու իր կուսակցական ակտիվին տեղեկացնելու, թե ինչ որոշումներ են ընդունել կամ ում են նշանակելու վերը նշված պաշտոններին: Խորհրդարանի բոլոր պաշտոններից ամենակարևորն ու ամե-նաինտրիգայինն, իհարկե, ԱԺ նախագահի պաշտոնն է, այդ պատճառով էլ հնարավոր թեկնածուների հարցը չի իջնում քաղաքական դաշտի, մամուլի և հասարակության քննարկումների առաջին սանդղակից:
Իսկ ԱԺ թեկնածուների չորս անուններ են շրջանառվում, ու դեռևս անհնար է հասկանալ, թե նրանցից ով է այդ պաշտոնի իրական հավակնորդը: Բացառված չէ նույնիսկ, որ այդ մասին չգիտի անգամ ԱԺ ապագա նախագահն ինքը, և նա դա իմանալու է հենց ԳՄ Նիստի ժամանակ' վերջին օրը: Իսկ այս պահի դրությամբ այդ պաշտոնի համար շրջանառվում է չորս' պատգամավոր Կարեն Կարապետյանի, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի անունները: Որքանով են այս թեկնածուները նպատակահարմար ԱԺ նախագահի պաշտոնին, և իրենց ո՞ր արժանիքների համար կարող է նրանցից յուրաքանչյուրն առաջադրվել այդ պաշտոնին: Սկսենք վերջից:
ՀՀԿ-ն դեռևս աշնանից սկսեց երիտասարդացնել իր ղեկավար կազմը: Օրինակ' ԳՄ անդամ դարձրեց նույն Ս. Հովհաննիսյանին, Սամվել Ֆարմանյանին և Վիգեն Սարգսյանին: Ա. Հովհաննիսյանին նաև որպես կին անդամ ընդգրկեցին այդ մարմնում, որ ԳՄ-ի կազմի մեծացումը միայն տղամարդկանց միջոցով չլինի: Իսկ նա ԱԺ նախագահ լինելու համար ունի ներկայանալի կեցվածք, միջազգային կառույցների' մասնավորապես ԵխխՎ-ի հետ աշխատելու և գերատեսչություն ղեկավարելու որոշակի փորձ: Բայց թե խորհրդարանական դիվանագիտության, թե ղեկավար լինելու նրա ունեցած հնարավորություններն այնքան էլ բավարար չեն ԱԺ նախագահ լինելու համար: Նա թեև մի քանի տարի եղել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, բայց դա քիչ է ամբողջությամբ տիրապետելու այդ արվեստի նրբություններին: Մյուս կողմից խորհրդարանը նախարարություն չէ, որ ԱԺ նախագահը լինի պատգամավորների ղեկավարը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
13:19 05.08.25
14:01 05.08.25
16:06 05.08.25
10:02 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03