Քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստին միացավ նախկին գլխավոր դատախազ, նորընտիր պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Երբ լրագրողները նրան շրջափակեցին և սկսեցին հարցեր ուղղել, Կոստանյանը խոստովանեց, որ իր կյանքում առաջին անգամ է եկել ՀՀԿ գրասենյակ և հորդորեց իրեն շատ հարցեր չտալ:
Այնուամենայնիվ, Tert.am-ի հարցին, թե օրենսդրական ի՞նչ գործունեություն եք ծավալելու, նա պատասխանեց. «Ես օրենսդիր գործունեության մի տեսակով, այն է՝ օրենսդրական նախաձեռնության իրավակիրառման տեսակետից շատ եմ զբաղվել»:
Հարցին, թե պատկերացնո՞ւմ եք Ձեզ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, Կոստանյանը պատասխանեց՝ «չեմ կարծում»: Կոստանյանը հավաստիացրեց, որ իր հետ չի քննարկվել՝ ի՞նչ պաշտոն կզբաղեցնի ԱԺ-ում՝ նշելով, որ խորհրդարանական պաշտոնները քաղաքական են, այսինքն, անխուսափելիորեն ենթադրում են քաղաքական գործունեություն:
Իսկ պատգամավորի գործունեությունը, ըստ նրա՝ կարող է սահմանափակվել խիստ օրենսդիր մասնագիտական աշխատանքով, ինչը «ինձ բավականացնում է»:
«Ես գործադիր մարմնի մասին երկար ժամանակ է չեմ մտածում, ու դժվար էլ մտածեմ»,- նշեց նա:
Tert.am-ի հարցին, թե համակերպվե՞լ եք արդյոք, որ դատախազի պաշտոնից դարձել եք պատգամավոր, նա պատասխանեց. «Պաշտոնի բարձրությամբ չի որոշվում գործունեության արդյունավետությունը, որովհետև ցանկացած մարդ ցանկացած պաշտոն կարող է արժեզրկել և հակառակը: Ես պաշտոնի բարձրացման մասին իմ կենսագրության մեջ երբեք չեմ մտածել և գործունեության արդյունավետության գնահատման կողմնակից եմ, ոչ թե պաշտոնի բարձրության չափի»:
Իսկ այն հարցին, թե բարձրացրեցիք գլխավոր դատախազի պաշտոնը, նա պատասխանեց, թե դրան պետք է հանրությունը գնահատական տա:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01