ԿԸՀ մայիսի 17-ին արտահերթ նիստի ժամանակ քննարկում է Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ դիտորդներից մեկի՝ Միքայել Փամբուխչյանի իրավունքների խախտման մասին դիմումը։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրությունների օրը, մայիսի 14-ին, ըստ ներկայացված դիմումի, խախտվել են ՀԿ-ի դիտորդ Միքայել Փամբուկչյանի իրավունքները՝ թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովում նրան հրաժարվել են տրամադրել Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների արձանագրությունները։ «Տեղի է ունեցել դիտորդի իրավունքների կոպիտ խախտում»,- նշել է Միքայել Փամբուկչյանը։
Թիվ 2 տարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավար Մարատ Սեւոյանն իր հերթին արձանագրությունները տրամադրելու մերժումը հիմնավորել է նրանով, որ դիտորդին խնդրել են սպասել, մինչեւ բոլոր արձանագրությունները կստացվեն ու կկազմվեն համապատասխան աղյուսակները։
Պատասխանելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցին, թե որն է դիմումի կոնկրետ պահանջը, փաստաբան Արամազդ Կիվիրյանը ,որը իրավական աջակցություն է տրամադրում դիտորդին, ասել է «Այս պահին դիտորդի իրավունքը խախտվել է։ Մենք ուզում ենք, որ դա ամրագրվի, քանի որ կա խախտման փաստ» ։ Նրա խոսքով, իրենք պահանջոււմ են ԿԸՀ համապատասխան որոշումով ֆիքսել խախտման փաստը ու նախատեսել նաեւ վարչական պատասխանատվություն։
Դրան Տիգրան Մուկուչյանը պատասխանել է «Ձեր դիմումում չկա ոչ մի իրավական հիմնավորում։ Ես դիտորդին հարցնում եմ՝ ուզո՞ւմ եք հիմա լուսանկարել այդ արձանագրությունները։ Նա ասում է՝ ոչ»։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01