«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ մեծարգո՛ անդամներ, կոլեգաներ, «Հանուն զինվորի առողջության» ծրագրին սատարող, Հայաստանի և Սփյուռքի եղբայրներ, քույրեր, շնորհավորում եմ բոլորիս «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ տարեդարձի կապակցությամբ:
Երկամյա գործունեության ընթացքում նա դարձել է այն ջերմ, հարազատ ընտանիքը, որի մեջ համախմբված բժիշկները, մտավորականները, քաղաքացիները, կառուցելով մարդկային պարզ, անկեղծ հարաբերություններ, պայքարել են հանուն զինվորի առողջության, հանուն բանակի ռազմաբժշկական ծառայության մարտունակության բարձրացման: Միավորելով իր անդամների մտավոր-ֆիզիկական ներուժը, կյանքի կոչելով բազմաթիվ հիշարժան ծրագրեր՝ ասոցիացիան համախմբել է իր շուրջ նաև սփյուռքի հայրենակիցներին:
Ասոցիացիայի նկատմամբ հասարակության վստահության լավագույն ապացույցն են այն հարյուրավոր նամակները, որոնք ուղարկվում «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ կայքի և ֆեյսբուքյան էջի էլեկտրոնային փոստերին: Ոչ մի նամակ անպատասխան չի մնում: Ասոցիացիայի խորհուրդը, նամակները ստանալուն պես, արագ արձագանքում է քաղաքացիների մտահոգություններին, դիմումներին, առաջարկություններին: Բազմաթիվ հարցեր լուծվում են անձամբ պաշտպանության նախարարի անմիջական մասնակցությամբ և հանձնարարականներով: Հասարակության հետ ջերմ և մարդկային փոխհարաբերություններ կառուցելով՝ ասոցիացիան շարունակելու է «Հանուն զինվորի առողջության» ծրագրի շրջանակներում իր հայրենանվեր գործունեությունը:
Ասոցիացիայի շարքերը համալրված են զինվորական բժիշկներով, որոնք իրենց ծառայական կենսագրության առաջին տողերը գրել են Արցախյան պատերազմի դաշտում՝ անօրինակ սխրանքներ գործելով, հայրենասիրության ու նվիրումի ասքեր հյուսելով, և այսօր էլ հսկայածավալ աշխատանք են կատարում թե առաջնագում և թե թիկունքում, բժիշկներ, որոնք, Ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում զինվորի և սպայի հետ հավասար մարտնչել են հակառակորդի դեմ և անվախ վտանգելով իրենց կյանքը՝ չդադարող արկակոծությունների տակից դուրս բերել վիրավորներին՝ մեր հայրենիքի անձնուրաց պաշտպաններին՝ ազատելով նրանց մահվան ճիրաններից:
Այսօր Հայրենիքի սահմանների անառիկությունը պահպանող հայ զինվորի, սպայի առողջությանն ուղղված ջանքերը գերխնդիր են «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ գործունեության հիմքում:
Ասոցիացիան սատարելու է իր անդամներին՝ բժշկական մասնագիտական կատարելագործման և գիտահետազոտական աշխատանքներին, աշխարհի առաջավոր երկրների բժշկագիտության առաջընթացին ինտեգրվելու հետաքրքիր և գեղեցիկ գործընթացին:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ սիրելի՛ անդամներ, մաղթում ենք Ձեզ բեղուն աշխատանք, ստեղծագործական վերելք, նորանոր ձեռբերումներ, գիտական նվաճումներ... և թող դաշտային հոսպիտալներ ծավալենք միայն խաղաղ երկնքի ներքո՝ ցուցադրական զորավարժությունների ժամանակ:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22