«Ամեն շաբաթ նոր սկանդալ»,-գրում է գերմանական Die Welt թերթի տեսաբան Քլեմենս Վերգինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանին փոխանցված գաղտնի տեղեկությունների հետ կապված պատմության մասին։
Այն մասին, որ Թրամփը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին է փոխանցել ԻՊ ահաբեկչական կազմակերպչության մասին գաղտնի տեղեկությունը, առաջինը գրել էր The Washington Post-ը ու Սպիտակ տունը հերքել էր այն, բայց հետո Թրամփը մասամբ հաստատել է այդ տեղեկությունը, ասվում է հոդվածում։
Վերոնշյալ տեղեկությունները Թրամփին էր փոխանցել Մերձավոր արեւելքում ԱՄՆ բարեկամական երկրներից մեկի հետախուզությունը։ «Թրամփը ամենայն հավանականությամբ, դրանք ռուս հյուրերին պատմել է պարծենալու պոռթկումից դրդված»,- նշում է հեղինակը։ «Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ իր պոռթկումները վերահսկելու անկարողությունը կարող է իրական սպառնալիք դառնալ անվտանգության համար,- շարունակում է Վերգինը,- Թրամփը իրեն պահում է երեխայի նման, որը ուզում է դուր գալ ուրիշներին, դրա համար էլ առաջնորդվում է զգացմունքներով, առանց հաշվարկելու հետեւանքները»։ Իսկ հիմա ԱՄՆ-ի շատ դաշնակիցներ իրենց հարց կտան, արդյոք արժե ԱՄՆ-ին գաղտնիքներ վստահել, եթե նախագահը չի կարողանում լեզուն ատամների ետեւում պահել։ Իսկ դա վտանգավոր է, քանի որ ահաբեկչության դեմ պայքարի համար պետք է տեղեկություններ փոխանակել։
Մեկ այլ խնդիր է Թրամփի վերաբերմունքը ճշմարտության ու իր աշխատակիցների նկատմամբ։ Օրինակ նա կարգադրել էր ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականին, նրա տեղակալին ու պետքարտուղարին հերքել այն տեղեկությունը, որը հաղորդել էր The Washington Post-ը, իսկ արդեն հաջորդ առավոտյան «180 աստիճանի շրջապտույտ էր արել ու Թվիթերում գրել, որ Մոսկվային է փոխանցել այդ տեղեկությունները»։ Արդյունքում նրա աշխատողներն են նորից հեղինակազրկվել՝ այս անգամ խորհրդական Մաքմասթերը։ «Այսպիսով Թրամփի Ամերիկան դառնում է ցինիզմի գերտերություն»,- ամփոփում է Վերգինը։
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55