Jamestown Foundation ամերիկյան ոչ կառավարական հետազոտական կազմակերպությունը հոդված է հրապարակել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմական բազայի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Հոդվածագիրը քաղաքագետ Արմեն Գրիգորյանն է:
Հոդվածում, մասնավորապես, հիշատակվում է Գյումրիում ռուս զինծառայողի կողմից ամբողջ ընտանիքի սպանությունը: Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԶԼՄ-ներում տեղեկություններն այն մասին, որ յոթ մարդու սպանած անձը՝ Վալերի Պերմյակովը, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել Հայաստանում, պատիժը կկրի Ռուսաստանում, անտարբերությամբ են ընդունվել, այն դեպքում, երբ երկու տարի առաջ այս գործի պատճառով Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ էին:
Jamestown Foundation-ն անդրադառնում է նաև ռուսական ռազմաբազայի աշխատակիցների չվճարված աշխատավարձերին, երբ շուրջ 200 մարդ բողոքի դուրս եկան՝ պահանջելով վճարել երեք ամսվա աշխատավարձը:
Քանի դեռ տեսականորեն հնարավոր է Գյումրիի ռազմաբաազան օգտագործել ԴԱԻՇ-ի դեմ, նման հավանականությունը չի կարելի բացառել՝ կարծում է հոդվածագիրը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում հերթական ընտրություններից առաջ բախվել է տնտեսության վատ վիճակի հետ, այլևս չի հաջողվում հայրենասիրություն արթնացնել Ուկրաինայում և Սիրիայում պատերազմների միջոցով: Որպես հետևանք՝ Պուտինը կարող է ռազմական նոր գործողություն սկսել, իսկ հայկական քաղաքական էլիտան թույլ կամք ունի, որպեսզի դիմադրի Մոսկվայի ծրագրերին: Ապրիլին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի զգալի մասը փորձում էր ստանալ Ռուսաստանի աջակցությունը, և այժմ նորընտիր Ազգային ժողովը պակաս լոյալ չէ Կրեմլին, քան նախորդը՝ ասվում է հոդվածում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32