6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից թեկնածու առաջադրված Արա Բաբլոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս պաշտոնի ստանձնումը մեծացնում է պատախանատվությունը:
Ըստ նրա` հեշտ չի լինելու փոխարինել Գալուստ Սահակյանին. «Ամեն մարդ իր փորձառությունն ունի, Գալուստ Սահակյանը մեծ փորձառություն ունի թե՛ քաղաքական, թե՛ պառլամենտական ասպարեզում: Ամեն մեկս մեր դասերը պետք է քաղենք և մեզ ժամանակ է հարկավոր, որ կարողնանաք դրսևորել մեր կարողությունները»:
«Չարաճճի երեխաների հետ աշխատել եմ, կաշխատեմ բոլորի հետ»,- հավելեց Արա Բաբլոյանը: