Աշխարհի 500 ամենահարուստ բնակիչների կարողությունը կրճատվել է մոտ 35 մլրդ դոլարով, ինչը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ ծագած սկանդալների պատճառով ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների ֆոնդային շուկաներում անկման հետևանք է:
Ըստ Bloomberg գործակալության՝ Բիլ Գեյթսը կորցրել է մոտ 1 մլրդ դոլար, Ջեֆ Բեզոսը՝ 1.7 մլրդ, իսկ Մարկ Ցուկերբերգը՝ 2 մլրդ:
Bloomberg-ի տվյալներով՝ այժմ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը մոտավորապես 4.9 տրլն դոլար է:
Հայտնի է, որ ֆոնդային բորսաների անկումը պայմանավորված է այն մտավախություններով, որ Վաշինգտոնում ծագած քաղաքական սկանդալները կարող են բացասաբար ազդել ամերիկյան տնտեսության վրա: Խոսելով սկանդալի մասին՝ աղբյուրը հիշեցնում է The Washington Post-ի հոդվածը, ըստ որի ԱՄՆ նախագահը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նրան գաղտնի տեղեկություն է փոխանցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին:
Բացի այդ, Թրամփն աշխատանքից ազատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմիին, որից ավելի վաղ պահանջել էր դադարեցնել իր նախկին օգնական Մայքլ Ֆլինի դեմ սկսված հետաքննությունը:
Այս սկանդալներից հետո ոլորտի վերլուծաբանները ենթադրում են, որ Թրամփի նախագահությունը կարող է ժամանակից շուտ ավարտվել: Չի բացառվում նաև Կոնգրեսի կողմից նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու հավանականությունը:
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44