Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական լանդշաֆտն այդքան էլ հարթ չէ, սակայն դա չի նշանակում, որ երկխոսության ուղիներ պետք չէ որոնել։
Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած «Հայաստան-Թուրքիա. երկխոսության ուղիների որոնում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը։
«Նախորդ տարի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրացում տեղի ունեցավ` պայմանավորված քառօրյա պատերազմով, այնուհետև երկու երկրների միջև պատանդների ճակատագրի վերաբերյալ խնդիրներ առաջացան և այլն։ Քաղաքական լանդշաֆտն այդքան էլ նպաստող չէ Հայաստանի և Թուրքիայի համար, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է չխոսենք, չբանակցենք։ Հակառակը` պետք է խոսել»,-ասաց Լորենցը։
Դիրկ Լորենցն ասաց, որ իրեն միշտ հարցնում են, թե ԵՄ-ն ինչ է անում, որ հայ-թուրքական սահմանը բացվի. «Ես միշտ ասում եմ, որ երբ այդ մասին նախկինում էին հարցնում, պատասխանում էի, որ Հայաստանը բանակցում է Ասոցացման համաձայնագրի շուրջ, և երբ այն ստորագրի, Թուրքիան պարտավոր կլիներ բացել հայ-թուրքական սահմանը։ Բայց հիմա դա անցած փուլ է, և Հայաստանն առաջիկայում՝ հավանաբար Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, կստորագրի նոր փաստաթուղթ, իսկ ԵՄ-ն երկու երկրների հետ երկխոսության ընթացքում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների թեման կպահի օրակարգում»։
Նա նաև պատմեց, որ չնայած իր կինն ազգությամբ լեհ է և նախկինում Գերմանիայի և Լեհաստանի միջև խնդիրներ են եղել, սակայն իրենք իրենց հայրենի երկրներում երբևէ որևէ խնդրի չեն հանդիպել. «Կարծում եմ՝ այդպես էլ պետք է լինի»։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32