«Ազգային ժողովին այսօր տրված է պատմական շանս, ինչի մասին խոսեց նաև նախագահը` ասելով, որ առաքելությունների բաշխման տեսակետից այլևս ԱԺ-ի դերակատարությունը դժվար է գերագնահատել, հատկապես` 2018 թ. սահամանդրական բարեփոխումների շրջադարձային փուլը թևակոխելուց հետո ԱԺ կշիռը, հետևաբար` յուրաքանչյուրիս պատասխանատվությունն այստեղ շատ ավելի մեծ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նա գոհունակություն հայտնեց ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և նշեց, որ հպարտությամբ է մուտք գործել ԱԺ: Ըստ նրա` քաղաքական վերընթացներն առջևում են, ԱԺ դերակատարությունը մեր երկրում վերագնահատվում է, իսկ ինքն իր տեղը միշտ գտել է ղեկավար մարմիններում. «Ես շատ գոհ եմ, որ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, ես շատ գոհ եմ ընտրություններում մեր կուսակցության արդյունքներից, ես շատ գոհ եմ ԱԺ ընդհանրական կազմից»:
Ի պատասխան հարցի, թե ո՞վ է մեր արտաքին թշնամին, Ա.Աշոտյանը ցիտեց նախագահի խոսքը. «Մեր թիվ մեկ թշնամին անարդարությունն է»:
Հարցին, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» խմբակցությունից դուրս մյուս կուսակցությունները բզբզում են, այդ ՀՀԿ-ն է բզբզո՞ւմ, Ա.Աշոտյանը պատասխանեց. «Ես օգտագործեմ իմ խորհրդարանական գործընկերների բառապաշարը և խնդրեմ ձեզ, հարգելի՛ լրագրողներ, մի բզբզացեք»:
Դիտարկմանը, որ ԱԺ-ում այսօրվա դիրքադրումները ժամանակավոր են և հիմնական փոփոխությունները լինելու են 2018թ-ից հետո, Ա.Աշոտյանը պատասխանեց, որ քաղաքական պրոցեսն իրականում դինամիկ է.
«Քաղաքական գործընթացները ՀՀ-ում պայմանավորված են նախ ներքին զարգացումներով և պատասխան պետք է լինեն արտաքին մարտահրավերներին: Ինչպիսին կլինի արտաքին և ներքին միջավայրը, այդպես էլ կլինի Ազգային ժողովը: Կարևորը նա է, որ ԱԺ-ն շարունակի մնալ հասարակության, սոցիալական, հումանիտար խնդիրների հոգսերի հայելին»:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32