Խոսքի, մամուլի, հավաքների ազատության վրա հարձակումները Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ղեկավարվող Թուրիքայում սովորական երևույթներ են: Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադառնալով մայիսի 16-ին Վաշինգտոնում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպին:
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի և Էրդողանի հանդիպումից մի ժամ հետո, որի ընթացքում ամերիկացի նախագահը գովեստներ է շռայլել գնալով ավելի ինքնակալ դարձող թուրք առաջնորդին, Էրդողանի անվտանգության աշխատակիցները դաժան հարձակում են գործել խաղաղ ցույց անկացնող հայերի, քրդերի, եզդիների վրա: «Մինչ մենք դեռևս հետազոտում ենք տեղի ունեցածի մանրամասները, տագնապահարույց հոլովակում պատկերված է, թե Էրդողանի անվտանգության ծառայողներն ինչպես են հարձակվում ցուցարարների վրա»,-գրել է Շիֆը:
Կոնգրեսականը շեշտել է, որ այդ հարձակումը չի կարող անպատասխան մնալ, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել անձանց դեմ, որոնք հարձակվել են իրենց իրավունքներն իրականացնող ցուցարարների վրա:
«Անհրաժեշտ է նրանց անձը պարզել և հարցաքննել մինչև երկրից հեռանալը: Էրդողանի Թուրքիայում սովորական բան են դարձել խոսքի, մամուլի և հավաքների ազատության վրա հարձակումները: Մենք պետք է համոզված լինենք, որ մեր տանը երբեք նման բան չի կատարվի»,- ընդգծել է կոնգրեսականը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01