Հայաստանի իշխանության ներսում գոյություն չունեն հակակշիռների և զսպումների իրական մեխանիզմներ: Նախատեսված է, որ ամենակարևոր կենտրոնը, որը կզսպի, կհակակշռի, Ազգային ժողովն է:
Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Վերջին տարիներին, սակայն, ըստ պատգամավորի, Ազգային ժողովը ոչ միայն հակակշիռ չէ, այլև՝ գործադիր իշխանության կցորդն է:
«ԱԺ-ն այս ոչ պատվաբեր դերակատարությունից հանելու լավագույն ձևը ընդդիմադիր ԱԺ նախագահ ունենալն է: Սա կապացուցի, որ ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալու հակակշռումների, զսպումների մեխանիզմներ»,- ասաց Ն. Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ թեկնածուին հարգանքով է վերաբերում, բայց «մշակութային շոկ ապրեց», երբ Արա Բաբլոյանը խոստովանեց, որ քվեարկել է մեկ այլ պատգամավորի փոխարեն:
«Անկեղծ ասաց, որ ինձ ասեին դրա մասին, չէի հավատա, սեփական աչքով էլ տեսնեի, դժվարությամբ կհավատայի, բայց որ պարոն Բաբլոյանն ասում է, ինձ համար իսկապես ցավալի է: Պարոն Բաբլոյանն իսկապես հռչակավոր մանկաբույժ է, և եթե նա ընտրվի ԱԺ նախագահ, ապա մանկաբուժությունը մեծ կորուստ կունենա: Իսկ Էդմոն Մարուքյանին ընտրելու պարագայում մանկաբուժությունը չի ունենա վնաս, բայց փոխարենը մարդու իրավունքները պաշտպանված կլինեն»,- ասաց Փաշինյանը:
Խմբակցության ղեկավարը նշեց, որ Էդմոն Մարուքյանը ներկայանալի կլինի միջազգային հարթակներում, մի քանի լեզուներ գիտի, միջազգային հարթակի կրթություն է ստացել, նրան ճանաչում են միջազգային իրավապաշտպանները, իր պատգամավորության ընթացքում ապացուցել է քաղաքական գործունեության մեջ արդյունավետ լինելը:
Փաշինյանը շեշտեց, որ Էդմոն Մարուքյանը կարող է միջազգային հարթակներից ցույց տալ Ադրբեջանի և Հայաստանի տարբերությունը, որն բոլորն ուզում են անել, բայց չեն կարողանում:
«Ասում եք, թե չկա աշխարհում մի խորհրդարան, որն ունենա ԱԺ փոքրամասնությունից խորհրդարանի նախագահ: Երբ Ադրբեջանի ու Հայաստանի տարբերության մասին եք խոսում, Ադրբեջանում, երաշխավորում եմ, չի կարող լինել փոքրամասնությունից նախագահ, ապացուցեք, որ ՀՀ-ում կարող է, ստեղծեք այդ նախադեպը: Երաշխավորում եմ, որ բոլորը կխոսեն Հայաստանից: 15 օր անվճար ՀՀ-ն կգովազդվի միջազգային բոլոր հարթակներից որպես պետություն»,- ասաց նա:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32