Երբ իշխանությունն իր թիկունքում զգում է ուժեղ իշխանության շունչը, զգոն է լինում: Մեր նպատակը դա է՝ ունենալ կառուցողական, ուժեղ ընդդիմություն: ԱԺ նիստում այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով ասում էր, թե Ադրբեջանի և Հայաստանի տարբերությունը կարելի է ցույց տալ՝ ընտրելով ԱԺ նախագահին փոքրամասնությունից, ապա Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Նախ ինձ զարմացրեց, որ պարոն Փաշինյանը Ադրբեջանի փոխարեն երաշխավորում է: Ի՞նչ կապ կա, որ երաշխավորում եք… Եվ մեկ անգամ հայտարարում եմ, որ ՀՀԿ-ն ձգտում է ունենալ կառուցողական, ուժեղ ընդդիմություն: Յուրաքանչյուր երկրում էլ, երբ իշխանությունն իր թիկունքում զգում է ուժեղ իշխանության շունչը, զգոն է լինում: Մեր նպատակը դա է՝ ունենալ կառուցողական, ուժեղ ընդդիմություն»:
Բաղդասարյանի խոսքով՝ իրենք ընդդիմության հետ համագործակցել են համագործակցելու են տարբեր օրինագծերի շրջանակներում:
ԱԺ նախագահը, Վահրամ Բաղդասարյանի խոսքով, պարզապես խոսնակ է և չի կարող փոփոխություններ կատարել, իսկ փոփոխություններ կատարելու համար պետք չէ լինել ԱԺ նախագահ, պետք է լինել՝ կազմակերպված ընդդիմություն: «ԱԺ նախագահը թելադրող չէ, նաչալնիկ չէ, խոսնակն է»,- ասաց նա:
Դիմելով ընդդիմությանը Բաղդասարյանը նշեց. «Դուք ցավ եք ապրում, որ մենք անխոցելի թեկնածու ենք առաջադրում: Նա 15 տարիների փորձ ունի, նա ցույց է տվել իր հայրենանվեր աշխատանքը, ամուր կապեր է ստեղծել տարբեր երկրների հետ: Շատ խոսել, միկրոֆոններից ելույթներ ունենալ թեմայի, եթերի հետ չկապված մենք չենք առաջադրում»:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Ձեր ելույթով ամեն ինչի գնահատականը տվեցիք: Պետության 2-րդ դեմքի մասին ՀՀԿ-ն ասում եք՝ դե խոսնակ ա ընդամենը: Սա պարոն Բաբլոյանի նկատմամբ էլ վիրավորանք է»:
20:44
19:25
19:04
18:33
18:08
17:45
15:47
15:35
15:17
15:05
14:45
14:26
14:17
14:05
13:36
13:29
13:16
12:55
12:39
12:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03