Մեծ Բրիտանիան Բալթյան երկրներ կուղարկի զրահատանկային խումբ, շուրջ հազար զինվորականներ և հրետանի ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության շրջանակներում՝ դիմակայելու Ռուսաստանի կողմից հնարավոր «ագրեսիային»: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրներին:
Նրա տվյալներով՝ այդ ծրագրերը պետք է համաձայնեցվեն Վարշավայում այս տարվա հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և դառնան ծրագրի մաս, համաձայն որի՝ դաշինքը Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում կտեղակայի չորս հազար զինծառայող:
«Պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնում են, որ, ինչպես սպասվում է, գագաթնաժողովում Մեծ Բրիտանիան կառաջարկի նոր ուժերն ապահովել զրահատանկային ռազմական խմբով, որի մեջ սովորաբար մտնում են շուրջ հազար զինծառայող, որոնց կաջակցեն տանկերը և հրետանին»,- գրում է պարբերականը:
«Մենք ունենք լիակատար իրավունք՝ շարունակելու տեղակայել, մարզել և փոփոխել մեր ուժերը նշված տարածքներում: Ես հույս ունեմ, որ համաձայնությունը կմանրամասնվի Վարշավայում»,- մեջբերում է պարբերականը պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնի խոսքերը:
Ընդ որում, վերջերս հունգարական Magyar Nemzet պարբերականին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ետ մղելու ազգային անվտանգության ռիսկերն ու սպառնալիքները:
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
10:17
10:07
09:52
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44