«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդդիմադիր իր գործընկերոջից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են «Ծառուկյան» դաշինքի 31 պատգամավորներից միայն 3-ը քվեարկել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված ընդդիմադիր միակ թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին:
Ի պատասխան ԱԺ փոխնախագահի թեկնածու Միքայել Մելքումյանն ասաց, որ խմբակցությունն ընդունել է քաղաքական որոշում՝ թողնել ազատ. «Յուրաքանչյուր թեկնածու քվեարկել է իր խղճի մտոք, այնպես, ինչպես ինքը գտնում է նպատակահարմար»։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Ցավալի է, որ ձեր անդամների խիղճը նրանց տարել է դեպի Հանրապետական»:
Նա նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ «Ծառուկյան դաշինք» ընդդիմադիր խմբակցությունը չի քվեարկել իրենց թեկնածուի օգտին, իրենք կողմ կքվեարկեն Միքայել Մելքումյանի թեկնածության օգտին, դեմ կքվեարկեն ՀՀԿ թեկնածուների օգտին՝ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեն անձնապես թեկնածուներ Արփինե Հովհաննիսյանի, Էդուարդ Շարմազանովի նկատմամբ:
«Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, բազմաշերտ երևույթ է իրենից ներկայացնում։ Շատ խոր քննարկումներ են եղել, որոշվել է, որ յուրաքանչյուրը քվեարկում է ազատ, խղճի մտոք»,-ասաց Միքայել Մելքումյանը։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02