ՀՀ ամբողջ տարածքում առկա է պարապուրդում գտնվող մեծ քանակությամբ գույք, չնայած այն հանգամանքին, որ դրանք ունեն բավական մեծ ներուժ ավելացված արժեք ցուցաբերելու համար: Կառավարության ծրագրում էլ նախատեսված է ներդնել նոր մեխանիզմներ՝ խթանելու պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծման համար:
Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Նա ասաց, որ պայմանավորվածություն է եղել հատուկ ուշադրություն դարձնել Սևանի ավազանին ու Երևանի կենտրոնին, և ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանին հարցրեց, թե ինչ է արվել այս ընթացքում:
«Մենք տնային աշխատանքը կատարել ենք, որպեսզի այն սկզբունքը, որը դրված է կառավարության ծրագրի հիմքում, իրականացնենք: Պետք է անպայման ստեղծենք որևիցե գործիքակազմ՝ մասնավորապես հարկման մեխանիզմների միջոցով, որպեսզի այն գույքը, որը կարող էր ստեղծել պոտենցիալ ավելացված արժեք մեր տնտեսության մեջ նպաստի տնտեսական աճին, դա օգտագործվի իր նպատակին, հակառակ դեպքում, ծախսատար է այդպիսի գույքերը պահելը», - ասաց Վարդան Արամյանը։
Նա նշեց, որ որոշակի հաշվարկներ են արվել, որոնք հավանաբար հաջորդ շաբաթ կներկայացվեն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին:
Անդրադառնալով Սևանում հատուկ հարկային գոտի ստեղծելու թեմային, Կարեն Կարապետյանն ասաց, որ աշխատող բիզնեսի համար լրացուցիչ բեռ չպետք է ստեղծվի. «Բիզնեսը, որը չի աշխատում, իր մոտ պրոգրեսիվ գույքահարկ է արվում, աշխատող բիզնեսի մոտ պրոգրեսիվ գույքահարկը ջնջվում է, լրացուցիչ բեռ չի ավելանում, մյուսի մոտ առաջանում է»:
Ինչ վերաբերում է Երևանի կենտրոնին, Կարեն Կարապետյանն առաջարկեց որոշ ժամանակ տրամադրել և սեփականատերերին հայտնել, որ եթե այդ գույքն աշխատեցնելու են, որոշ ժամանակով պրոգրեսիվ գույքահարկ չի կիրառվի, իսկ հետո կկիրառվի. «Այնպես չլինի, որ կիրառենք առանց իրենց զգուշացնելու»:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58