Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ վերջին ամիսներին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կայուն և հաստատուն լարվածությունը, վերջերս ադրբեջանական զինուժի տեղաշարժերը ազդարարում են նոր, վտանգավոր շրջանի մասին, որը սպառնում է 2016 թվականի ապրիլյան կռիվներից:
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց․ «Մասնավորապես՝ միայն վերջին մի քանի շաբաթում իրավիճակը լրջապես վատթարացել է. փխրուն հրադադարը խախտվել է ավելի ծանր զենքերի, այդ թվում՝ նռնականետերի և ականանետերի, մինչև անգամ ադրբեջանական զրահապատ տեխնիկայի օգտագործմամբ»:
Հիշեցնենք, որ ԱՀ ՊԲ-ն այսօր հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարը, բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (23 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ Դ-44 տիպի հրանոթ (18 արկ) և 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ):
Իսկ օրերս ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել էր «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել էր մեկ ռազմական տեխնիկա:
Ռիչարդ Կիրակոսյանը, վերլուծելով իրավիճակը, նկատեց․ «Սա ենթադրում է ավելի մեծ թվով զինված հարձակումներ և ավելի մեծածավալ ռազմական սադրանք, քանի որ չկա որևէ զսպող գործոն, որի օգնությամբ հնարավոր կլիներ կանխել ավելի խոշոր կրակահերթերը և ադրբեջանական պաշտպանական դիրքերում իրականացվող փորձարկումները»:
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01