Եվրասիական տնտեսական միության երկրների գործարար շրջանակները կկարողանան արդյունավետորեն պաշտպանել իրենց շահերը, երբ սկսեն կոնսոլիդացված որոշումներ կայացնել, իսկ 4-ամյա ժամկետով ԵՏՄ Գործարար խորհրդի ղեկավարի պաշտոնում Վիկտոր Խրիստենկոյի նշանակումը կնպաստի այդ գործընթացին: Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Գործարար խորհրդի հիմնական խնդիրն է՝ առավելագույնս արդյունավետ երկխոսության գործիքներ գտնել ինտեգրման տնտեսական զարգացման հարցերում բիզնեսի կոնսոլիդացված դիրքորոշումների մշակման համար... Հաճախ հենց նման դիրքորոշման բացակայությունը բիզնեսին թույլ չի տալիս որոշումներ կայացնել, ինչի արդյունքում ինտեգրումն արգելակվում է»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
ԵՏՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահը ողջունել է Գործարար խորհրդի ղեկավարի նշանակումը՝ մատնանշելով պետական եւ միջազգային կառավարման ոլորտում Խրիստենկոյի փորձը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ավելի քան 20 տարի նա զբաղվում է եվրասիական ինտեգրման հարցերով:
Սարգսյանի կարծիքով, կոնսոլիդացված դիրքորոշման հստակեցումը, կոնսենսուսի որոնումներն ու ԵՏՄ երկրների գործարար շրջանակների միջեւ մշտական երկխոսությունը բարդ խնդիր են, որոնք բիզնեսից պահանջում են ներկորպորատիվ եւ ազգային տրամաբանությունից անցում դեպի վերազգային, ինտեգրացիոն տրամաբանություն:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58