Ազգային ժոզովի այսօրվա նիստը մեկնարկել է բուռն քննարկմամբ, թե ինչպես պետք է քվեարկել ԱԺ փոխնախագահների ընտրության ժամանակ:
Պարզվում է՝ նախօրեին ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը սխալ է ներկայացրել քվեարկության կարգը:
«Գագիկ Մելիքյանն ասել է, որ նրանք, որոնք կողմ են, պետք է ջնջեն դեմ գրությունը, իսկ ովքեր դեմ են, պետք է ջնջեն կողմ գրությունը: Բայց արդեն ուժի մեջ է մտել Ազգային ժողովի աշխատակարգը, որը սահմանում է փակ քվեարկության կարգը: Ըստ այդ կարգի՝ մեկ թեկնածուի կամ հարցի քվեարկելու դեպքում եթե կողմ է, նշում է անում կողմ գրության դիմաց, իսկ եթե դեմ է, դեմ գրության դիմաց է նշում»,- հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Գագիկ Մելիքյանը համաձայնվեց եւ կրկին նշեց, թե ինչպես պետք է քվեարկել: ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանն իր հերթին նույնպես կրկնեց քվեարկության կարգը:
«Մենք պետք է կողմ պարագայում դնենք այդ նշանը, որով նշում ենք, որ մենք կողմ ենք, այսինքն պետք է նշենք գրված բառի աջ կողքը: Մեկ անգամ կրկին նշեմ. Եթե կողմ եք, աջից դնում եք ծիտիկը, իսկ եթե դեմ եք, աջ կողմում եք դնում համապատասխան նշանը»,- ասաց Արա Բաբլոյանը:
ԱԺ փոխնախագահների քվեարկությունը մեկնարկեց: Թեկնածուներն են ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը եւ «Ծառուկյան» խմբակցությունից՝ Միքայել Մելքումյանը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55