«Այս օրերին ՀՀ-nւմ Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածքում ողջ օրը Մեծ Բրիտանիայի պետական դրոշի փոխարեն, առաջին հերթին ծածանվում է ոչ ավել nչ պակաս ԼԳԲՏ համայնքի դրոշը: Սա դժգոհության լայն ալիք բարձրացրեց հանրության շրջանում և անգամ «Հանուն օրենքի» հասարակական շարժման անդամներն անձամբ գնացին դեսպանատուն և պահանջեցին, որպեսզի ծիածանագույն դրոշն իջեցնեն, սակայն ապարդյուն: Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շարունակեց համառորեն գերադասել լեսբիների, գեյերի, բիսեքսուալների դրոշն իր երկրի պետական դրոշից: Թե ինչ քայլեր է պատրաստվում այս ուղղությամբ անել «Հանուն օրենքի» հասարակական շարժումը, «Իրավունքը» հետաքրքրվեց շարժման ղեկավար Արման Ղուկասյանից:
-Մայիսի 19-ին, ժամը՝ 12:00-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա: Առաջին հերթին պահանջելու ենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը հրապարակային ներողությամբ հանդես գա, և երկրորդ՝ պահանջելու ենք իր հրաժարականը: Մենք կարծում ենք, որ այդպիսի դիվանագետի գլխավորությամբ՝ չպետք է գործի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, որը չի հարգում մեր երկրի արժեքները, որոնք մեր հասարակության մեծամասնությունը կիսում է, ինչն իրենք շատ լավ գիտեն: Այդպիսի վրիպումներ դեսպանների կողմից չեն լինում, սա հատուկ քարոզչություն էր և անհարգալից վերաբերմունք մեր հասարակության նկատմամբ: Մենք բոլորս գիտենք, որ, այսպես կոչված, ԼԳԲՏ համայնքի ոչ ֆորմալ դրոշն է ծածանվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև, և այդ դրոշը, բնականաբար, արտացոլում է ԼԳԲՏ համայնքի շահերը: Իսկ դա համարվում է քարոզչություն: Մինչդեռ 1961 թվականին ընդունված Վիեննայի կոնվենցիայում կոնկրետ նշված է, թե ինչով պետք է զբաղվեն միջազգային, դիվանագիտական ներկայացուցչություններն այն երկրներում, որտեղ իրենք գտնվում են: Առաջին հերթին՝ նրանք պետք է զբաղվեն երկրների միջև բարեկամական և դիվանագիտական հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ, բայց ոչ մի տեղ չկա գրված, թե դեսպանատունը պետք է զբաղվի պրոպագանդայով, այն էլ այսպիսի: Ավելին՝ վերջերս եղավ զեկույց նույն Եվրամիության կողմից, որտեղ ասված էր, որ Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում՝ այն երկրների շարքում, որոնք չեն ընդունում, այսպես կոչված, «արժեքները», ինչը խորհրդանշում է վերոնշյալ դրոշը (նույնիսկ չեմ էլ ուզում օգտագործել այն բառերը, որոնք այսօր շատ նորմալ են դարձել մեր խոսքի մեջ): Եվ մեր պահանջն ինչքան ուղղված է Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, այդքան էլ ուղղված է մեր ԱԳՆ-ին: Մենք պահանջելու ենք, որ ԱԳՆ-ն սթափ գնահատական տա այս ամենին և բողոքի նոտա ուղարկի Բրիտանիայի դեսպանատուն: Թող կանչեն դեսպանին և հասկացնեն, որ այս երկիրը այն երկիրը չէ, որտեղ պետք է նման քարոզչությամբ զբաղվել: Այլապես ստացվում է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատան համար դիվանագիտությունը դարձել է քաղաքական և այլ շահերի դրսևորման միջոց, ինչը ամբողջությամբ դեմ է դիվանագիտական էթիկային»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27