ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունը նոր որակ է հաղորդում զինադադարի ռեժիմի պահպանման ջանքերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը:
«Սա շատ դրական զարգացում է: Մենք միշտ ասել ենք՝ ժամանակն է, որ հայտարարությունները լինեն հասցեական և կոշտ: Միգուցե առաջին անգամ է, որ այսպիսի համախմբված ու հասցեական հայտարարություն է հնչում, բայց հստակ նշվում է, որ մայիսի 15-ին Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, խոցել է զինտեխնիկա և ի պատասխան դրան, արցախյան կողմը ստիպված դիմել է պատասխան գործողությունների: Սա ցույց է տալիս, որ նոր որակ է հաղորդվում զինադադարի ռեժիմի պահպանման ջանքերին»,-ասել է Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, եթե հայտարարությունը հասցեական է, կա հստակ գնահատական, իրերը կոչվում են իրենց անուններով, ապա դա առաջնային հիմքն է, որ դրանից հետո սկսվի նոր գործընթաց: Այսինքն` զինադադարը խախտողը պատասխան տա իր արածների համար:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը խոսում է այն մասին, որ բոլորը շահագրգռված են, որ տարածաշրջանում պահպանվի կայունություն, խաղաղություն: Ալիևի արկածախնդրությունը, ներքին «ռազբորկաներից» հասարակության ուշադրությունը նման վտանգավոր ձևերով շեղելն անընդունելի է: Կարծում եմ, որ այս հայտարարությանը կհետևեն համապատասխան գործընթացներ, միգուցե, դրանք հրապարակային չլինեն, դա պարտադիր էլ չէ: Միջազգային հանրությունն իր դիրքորոշումն ավելի հստակ ու համառորեն է ներկայացնելու»,-հավելել է Դավիթ Բաբայանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ: Ասված է, որ համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ է արձակել՝ խոցելով ռազմակ ն տեխնիկա: Մայիսի 16-ի երեկոյից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու կողմերի այդ գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում են և անհանգստության պատճառ:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32