Այս տարի մայիսի 20-ին, ժամը 18:00-ից Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ միջոցառումների հատուկ ծրագրով:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից հայտնում են, որ Թանգարանների եվրոպական գիշերվա շրջանակում «Էրեբունի» թանգարանը հանդես կգա «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո՝ ներկայացնելով Վան քաղաքի մշակութային ժառանգությունը, որն այսօր, ցավոք, մեզ չի պատկանում: Արգելոց-թանգարանի Գիշերվա այցելուները մինչեւ կեսգիշեր հնարավորություն կունենան բացի մշտական ցուցադրությունը դիտելուց եւ միջնաբերդ այցելելուց, թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում դիտել «Վան. Կորուսյալ մայրաքաղաք» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց առաջին մայրաքաղաք Վանին: Թանգարանին կից բացօթյա սրահում կլինեն Վանի հնագիտական ժառանգության վերաբերյալ դասախոսություններ:
Իրիկնամուտին Էրեբունի թանգարանի դիմացի հարթակում ԵՊՀ-ի Մշակույթի կենտրոնի սաները հանդես կգան երաժշտական ու պարային կատարումներով, նաեւ կցուցադրեն Վանի ազգային տարազը: Այնուհետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ոստան» ազգագրական երգի ու պարի համույթը 1 ժամ շարունակ այցելուներին կներկայցնի Վանի ժողովրդական երգ ու պարի, ծեսերի գեղեցիկ բեմադրություններ:
Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կեզրափակվի կեսգիշերին՝ «Էրեբունի» միջնաբերդում զբոսնելով:
«Թանգարանների եվրոպական գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ: 2017թ. կարգախոսն է «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում»:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42