Մայիսի 17-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեապանատունը ծածանել էր սեռական փոքրամասնությունների՝ ԼԳԲՏ դրոշը, ինչը հարուցել էր «Հանուն օրենքի» հասարակական շարժման զայրույթը, և նրանք այսօր բողոքի ցույց էին կազմակերպել դեսպանատան առջև: Բողոքի ակցիայի ժամանակ նրանք իրենց նամակը հանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն:
«Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող Արման Ղուկասյանն ասաց. «Մայիսի 17-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ծածանեց ԼԳԲՏ համայնքի դրոշը: Խնդիրը նրանում է, որ գոյություն ունի կոնկրետ կոնվենցիա՝ 1961թ. Վիենյան կոնվենցիան, որը կոնկրետ նշում է, թե ինչ ֆուկնցիաներ պիտի կատարեն դիվանագիտական տեսչությունները և ընդհանրապես դեսպանատներն օտար երկրներում:
Դեսպանատունն իրավունք չունի քարոզչություն անել, կապ չունի՝ դա ինչ քարոզչություն է՝ այլասերվածությա՞ն, թե՞ դրական քարոզչություն: Ընդհանրապես դա չի մտնում դիվանագիտական տեսչության ֆունկցիաների մեջ: Դեսպանատների առաջին և հիմնական ֆուկցիան է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բարելավումը և զարգացումը: Այդ պատճառով էլ սա մեզ մոտ շատ մեծ վրդովմունք է առաջացրել, և մենք այսօր եկել ենք, որպեսզի մեր բողոքը արտահայտենք: Կարծես թե տարրական բան պիտի բացատրենք մեր դեսպանատան ներկայացուցիչներին. այն, որ դեսպանատունը չպետք է զբաղվի քարոզչությամբ»:
Ակցիայի համակարգողի խոսքով՝ դեսպանատունը չի հարգում հայերի մեծամասնության կարծիքը.
«Բացի դրանից՝ կարելի է նշել նաև, որ իրենք չեն հարգում Հայաստանի Հանրապետության հասարակության, ժողովրդի մեծամասնության կարծիքը: Ակնհայտ է, որ մեծամասնությունը այդպիսի քարոզ չի ընդունում: Իրենք չեն էլ հարգում մեր քրիստոնեական զգացումները, մեր արժեքները: Ես կարծում եմ՝ իրենց այս քայլը քարոզչական բնույթ էր կրում, և այս քայլով ստուգում էին մեր հասարակության ռեակցիան, թե ինչպես դա կընդունվի այստեղ: Շատերն ասում են, որ սա Բրիտանիայի դեսպանատան տարածքն է, բայց կարող է մի օր էլ որոշեն ֆաշիստական դրոշ ծածանել, կամ Աթաթուրքինը»:
Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ ցանկանում են, որպեսզի Մեծ Բրիտանիայի Հայաստանի դեսպանը հրապարակային ներողություն խնդրի և լքի Հայաստանը:
Արման Ղուկասյանի խոսքով՝ նրանք նամակ են ուղարկելու նաև ՀՀ ԱԳՆ-ին, որովհետև, ըստ նրա՝ ԱԳՆ-ն պետք է շուտափույթ իր գնահատականը տա այս քայլին: «ԱԳՆ-ն պետք է անպայման գնահատական տա, որ այլևս Հայաստանում նման բան տեղի չունենա, և այլ երկրները չասեն, թե Հայաստանում ծածանվում է ԼԳԲՏ դրոշը: Միջազգային մամուլը չի մանրամասնում, թե ո՞վ է ծածանել այն: Շատերին թվում է՝ հայերն են ծածանել»,- ասաց նա:
Ցույցի մասնակիցներն ընթերցեցին նամակը, որտեղ ներկայացված էր իրենց դիրքորոշումն այս խնդրի շուրջ: Ընթերցելուց հետո, երբ նամակը ցանկանում էին հանձնել դեսպանատուն, մոտեցավ մի կին և, չներկայանալով, թե ով է՝ վերցրեց այն և ասաց, որ կփոխանցի դեսպանին:
Այս միջադեպից հետո Արման Ղուկասյանը լրագրողներին ասաց. «Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Բրիտանիայի դեսպանատունը չի հարգում թեկուզ այստեղ հավաքված 20 Հայաստանի քաղքացիներին: Սա դիվանագիտական պահելաձև չէ և դիվանագիտական էթիկայից դուրս է: Ով գիտի, թե ինչ է դիվանագիտությունը, շատ լավ կհասկանա, թե սա ինչ էր»:
168.am
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01