Մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծում հրթիռ արձակելու փաստին: Մասնավորապես նշվել է. «Ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները եւ կողմերին կոչ են արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հակամարտության գոտում հետագա սրացումները կանխելու համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հասարականության հետ կապերի վարչությունից, Բաբլոյանը, մասնավորապես, նշել է.
«Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը՝ պետք է նշեմ, որ առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանի դեմ ուղիղ հասցեական քննադատություն է հնչեցնում:
Սա վկայությունն է այն փաստի, որ Հայաստանի Հանրապետությունը շարժվում է ժողովրդավարության ճանապարհով: ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությամբ հաստատվում է այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունն իր ողջ ջանքերն ուղղում է խնդրի լուծմանը բացառապես խաղաղությամբ հասնելուն: Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, որոնց պատկերացրած ճանապարհը ռազմական ագրեսիան է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը վկայում է նաև այն մասին, որ մեր դիվանագիտական գործունեությունը հաջողված է: Մենք շարունակելու ենք ուժեղացնել խորհրդարանական դիվանագիտությունը»:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32