Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգեւոր դասի և Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ։
Ինչպես հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից, Էդուարդ Շարմազանովը Հայաստանի օրենսդիր իշխանության անունից ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։
Ներկաները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ խոնարհումով ու լռությամբ հարգել Փոքր Ասիայի տարածքում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացրած ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դատապարտելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից Փոքր Ասիայի տարածքում կազմակերպված ոճրագործությունը, նշել է. «Այսօր նաեւ վերածննդի օր է։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի այլեւս երբեք չկրկնվեն նմանօրինակ ցեղասպանություններ։ Իսկ դրա վկայությունը հունական երկու պետության եւ հայկական երկու պետության առկայությունն է։ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ, եւ մենք պետք է միավորենք մեր ջանքերը, որովհետեւ ցեղասպանության ժխտումը նույնքան վտանգավոր է, որքան ցեղասպանություն կատարելը»։
1994 թվականին Հունաստանի խորհրդարանը ճանաչել եւ դատապարտել է Պոնտոսի 600 հազարից ավելի հույների ցեղասպանությունը։ Փրկվելով թուրքական յաթաղանից՝ նրանցից շատերն ապաստան են գտել Հայաստանում եւ ներգրավվել մեր երկրի սոցիալ-տնտեսական ու քաղաքական կյանքին։
Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը խորհրդանշական է համարել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողում Պոնտոսի հույների՝ իր հայրենակիցների հիշատակի խնկարկումը, քանի որ հայ ժողովուրդն առաջինն է ենթարկվել եղեռնի։ Դատապարտելով ցեղասպանությունն իրականացնողներին` նա հույս է հայտնել, որ առաջիկայում աշխարհի առաջադեմ մարդկությունը կճանաչի եւ կդատապարտի Փոքր Ասիայի տարածքում 1915-1923թթ-ին քրիստոնյաների հետ տեղի ունեցած ողբերգությունը։
Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան եւ Արցախի Հանրապետությունը։
Նշենք, որ այսօր վեցերորդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավորները նիստն սկսելիս մեկ րոպե լռությամբ հարգել են Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58