ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունը:
2016թ. նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել առ այն, որ ձախ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք՝ ազդրային երակի վնասում կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է ընդունվել ՍՊԸ-ի աշխատակից, 1980 թ. ծնված Մ.Սարգսյանը: Վերջինս վարույթն իրականացնող մարմնին հայտարարել էր, որ մարմնական վնասվածքն ստացել է Վանաձոր քաղաքում գտնվող շինհրապարակներից մեկում՝ աշխատանքներ կատարելու ընթացքում։
Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ.Սարգսյանն իրականում մարմնական վնասվածքն ստացել է ոչ թե շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, այլ` նույն օրը տեղի ունեցած վիճաբանության ընթացքում՝ շինհրապարակի հարևանությամբ գտնվող մեկ այլ ՍՊ ընկերության պահեստապետի կողմից դանակի գործադրմամբ հասցված հարվածի հետևանքով։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ պահեստապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47