Հ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ողջունելի է համարում ցանկացած հանդիպում, որը կնպաստի զինադադարի հաստատմանը, սակայն միաժամանակ վաղաժամ է համարում Վիեննայում համանախագահող երկրների հայտարարությունիցոգևորությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի նման նենգ թշնամու առկայությունը:
«Ի վերջո, այն պայմանները, որ դրվել են ՀՀ Նախագահի կողմից, առնվազն երկուսը, եթե չասենք իրականացվեց, ապա գոնե քննարկվեց և նշվեց, որ քայլեր ձեռնարկվեն՝ հրադադարի պահպանման և վերահսկման մեխանիզմների իրականացման ուղղությամբ։ Իհարկե, այս արձանագրումները վաղ են ոգևորություն առաջացնելու համար, քանի որ գիտենք՝ ում հետ գործ ունենք: Ունենք հարևան, որը որևէ երաշխիք չի կարող տալ, որը միշտ էլ հավատարիմ չի եղել իր խոստումների նկատմամբ, ուստի դրանից սպասել, որ նա կարող է իրականացնել խոստումները, առնվազն միամտություն կլինի, կամ էլ՝ չճանաչել հարևանին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորը ճիշտ քայլ է համարում Նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտարկումը, որ լավ կլինի այս պայմանավորվածությունները՝ մասնավորապես միջադեպերի արձանագրման և հետաքննության մեխանիզմների իրականացումը, կյանքի կոչվեն մինչ նախագահների հաջորդ հանդիպում:
«Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմը, պետք է բոլոր ջանքերն ուղղել ներքին խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև բանակաշինության կատարելագործմանը: Մենք պետք է դառնանք բանակ-պետություն: Դա մեր ընտրություն չէ, դա մեր ճակատագիրն է նման հարևանների դեպքում»,-ասաց նա և ավելացրեց, թե Հայաստանի թիվ մեկ խնդիրն է՝ զբաղվել բանակաշինությամբ, սպառազինվել և ներսում այնպիսի արմատական փոփոխություններ կատարել, որ բոլոր հնարավոր ռեսուրսներն առավելագույնս մեկտեղվեն՝ այս մարտահրավերներն դիմակայելու համար:
Իսկ մարտահրավերը, ըստ նրա, շատ ավելի լուրջ է, քան կարելի է ենթադրել: Նա հիշեցրեց Ստամբուլում իսլամական 57 երկրների ժողովը, որի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հստակ հայտարարեց, որ Արցախի հարցը ոչ միայն Ադրբեջանի հարցն է, այլ նաև իսլամական աշխարհի:
«Էրդողանն իրար կողքի դրեց Պաղեստինը, Ղրիմը, Արցախը՝ ասելով, որ զավթել են իսլամական հողերը և իսլամական աշխարհի խնդիրն է հետ վերադարձնել: Ըստ էության, այն խնդիրը, որ դրված է Էրդողանի կողմից, այն էր, թե Ադրբեջա՛ն, հասկացիր, որ դու ամուր թիկունք ունես և քո բոլոր ձեռնարկումներին թիկունք է իսլամական աշխարհը»,-ասաց նա:
Ռուբեն Հակոբյանը նման զարգացումներով նաև պայմանավորեց եռանախագահող երկրների շահագրգռվածությունը հարցն իրենց տիրույթում պահելու և կարգավորելու համար:
«Որպեսզի չթողնեն հարցի կարգավորումը Էրդողանի նախաձեռնությամբ և իսլամական աշխարհի ուղղորդմամբ ընթանա, ձեռնարկվեց հարցի քննարկումն այս ձևաչափով՝ ավելի բարձր մակարդակով, որտեղ էլ երևում է, որ ուզում են հարցն իրենց դաշտում պահել, քանի որ հստակ է, որ Ադրբեջանն այսօր շատ ուղղորդված է և որոշ դեպքերում՝ նաև հարկադրանքի տակ»,-ասաց նա:
Այս համատեքստում, ըստ Հակոբյանի՝ հայկական կողմի դիվանագիտությունը պետք է նախաձեռնողական լինի և ամեն ինչ անի, որպեսզի Արցախին վերադարձնի բանակցային ձևաչափ, որից դուրս հանեցին, և Ադրբեջանը հարցը դարձրեց ոչ թե Արցախի ինքնորոշման խնդիր, այլ հողային պահանջ՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ:
«Մեր դիվանագիտության պահանջը պետք է լինի իսկապես ինքնորոշման դաշտում կարողանալ միջազգային հանրությանը, բանակցային կողմերին ապացուցել, համոզել իրականության մեջ, որ բանակցող կողմը պետք է լինի ինքնորոշման հայտ ներկայացնողը, այս դեպքում՝ Արցախը»,-ասաց նա:
Ռուբեն Հակոբյանը դրական համարեց համանախագահողների հայտարարությունը, թե պետք է վերադառնալ 1994-1995թթ-ի զինադադարի պայմանագրի հաստատմանը, որին կողմ էր Արցախը, սակայն ընդգծեց, թե չի կարծում, թե դա անուղղակիորեն հայտարարություն էր Արցախի բանակցային կողմ լինելու մասին:
«Սակայն դա չի կարող հուշել, որ Արցախն արդեն ինքնըստինքյան վերադառնալու է բանակցային դաշտ, չէ։ Այս պահին, ես գտնում եմ, որ հարցն ավելի լուրջ փաստարկներով պետք է դրվի: Իհարկե, դա պարզ դիվանագիտական քայլ չէ, բայց շատ դեպքերում Արցախի և Հայաստանի դիրքորոշումները շատ տարբեր են, ինչը բնական է, և Հայաստանը չի կարող բացարձակապես պատասխանատվությունն իր վրա վերցնել, որ ինքը կարող է Արցախի փոխարեն բանակցություններ վարել և որոշումներ ընդունել»,-ասաց նա:
tert.am
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34