Գնանշումների միանգամից 8,8 տոկոս անկում է արձանագրվել Բրազիլիայի Սան Պաուլուի սակարանում մայիսի 18-ին կայացած սակարկությունների ընթացքում, սակարան, որը խոշորագույնն է Լատինական Ամերիկայում:
Telesur ալիքի տվյալներով՝ Bovespa ինդեքսը 61,5 հազար կետով իջել է մշտական աճի վեց օրվանից հետո: Նման անկման պատճառները փորձագետները համարում են Բրազիլիայում բորբոքված քաղաքական ճգնաժամը, որը կապված Է երկրի նախագահ Միշել Տեմերի անվան հետ:
Ի վերջո սակարկությունները կես ժամով դադարեցվել են՝ գնանշումների կտրուկ անկումը դադարեցնելու համար։ Սան Պաուլուի բորսայից անմիջապես հետո անկում է տեղի ունեցել նաեւ Արգենտինայի հիմնական առեւտրական հարթակում՝ Բուենոս Այրեսի ֆոնդային սակարանում: Այսպես, MERVAL ինդեքսը կորցրել է 4,2 տոկոս՝ իջնելով մինչեւ 28 874 կետ, իսկ պեսոն դոլարի նկատմամբ կտրուկ էժանացել է՝ գերազանցելով 16 պեսոն ամերիկյան արժույթի մեկ միավորի դիմաց:
Ավելի վաղ Բրազիլիայի Գերագույն դատարանը հավանություն է տվել պետության ղեկավար Միշել Տեմերի նկատմամբ հետաքննություն անցկացնելուն՝ Globo պորտալի հրապարակած ձայնագրությունից հետո պատգամավորներից մեկի հարցապնդման առնչությամբ:
Զրույցի ընթացքում Տեմերն իբր կարգադրություն է անում ավելի քան 630 հազար դոլար վճարել Պատգամավորների պալատի նախկին ղեկավար Էդուարդ Կունիեին Petrobras նավթընկերության շուրջը ծագած կոռուպցիայի գործով «լռության համար»: Տեմերն ինքը հերքում է իր հասցեին արված մեղադրանքները եւ հայտարարում, որ պաշտոնաթող չի լինի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
12:33
09:33
09:03
16:02
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44