«ժամանակ»-ը զրուցել է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։
- Պարոն Պետրոսյան, Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում խոսեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ կրկին ընդգծելով փոխզիջումային տարբերակով կարգավորման հնարավորությունը: Արդյոք այսօր դա իրատեսակա՞ն է:
- Խոսքը Կազանի տարբերակի մասին էր, բայց դա ոչ թե փոխզիջում է, այլ զիջում: Մենք միշտ էլ դեմ ենք եղել, ընդհանրապես տարածքները չպետք է շահարկել բանակցություններում, այդ տարածքների համար արյուն ու կյանք է դրվել: Բայց եթե լիներ Ադրբեջանի կողմից պատրաստակամություն՝ Ղարաբաղի անկախության ճանաչման հետ կապված, ապա այստեղ կարելի էր մտածել, խոսել փոխզիջումների մասին: Բայց այսօր մենք միանշանակ դեմ ենք:
- Մենք քաղաքական դաշտում այս հարցի հետ կապված լսել Ենք Տեր-ՊԵտրոսյանի կարծիքը, այլ քաղաքական ուժեր այս հարցի շուրջ չեն արտահայտում դիրքորոշում, այլընտրանքային մոտեցում:
- Իսկ ո՞ւր է Հայաստանում քաղաքական դաշտ: Այս իշխանությունները ամեն ինչ ոչնչացրել են, այլախոհների լճացման պրոցեսի հիմքն են դրել: Ամայացել է ողջ դաշտը, և մենք միահեծան իշխանության ականատեսն ենք: Պետություն ենք կորցնում:
- Երբ հարցը դրվի սեղանին եւ ռեալ քննարկվի տարածքներ հանձնելու հարցը, Սերժ Սարգսյանը աջակցություն կունենա՞, թե՞ հասարակությունը կընդվզի:
- Ես վստահ եմ, որ բոլորը, այդ թվում՝ մենք, կլինեն կենտրոնում, ժողովուրդը ոտքի կկանգնի ու կապստամբի. դա իշխոնությունների համար վերջակետ կլինի։
11:33
11:04
10:17
10:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55