Բրիտանական BBC News-ը վարկանիշ է կազմել, որում առանձնացրել է հոգեկան առողջության համար ամենավտանգավոր սոցցանցը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են հեռուստաալիքի կայքում:
Ինչպես նշվում է հետազոտության նկարագրությունում՝ Առողջապահության Բրիտանական Թագավորական միության անդամները 14-24 տարեկան 1,5 հազար մարդու շրջանում սոցհարցում են անցկացրել՝ առաջարկելով գնահատել, թե տարածված հավելվածներից որոնք են առավել անբարենպաստ ազդեցություն ունենում հոգեվիճակի վրա, ինչպես նաև ընկճախտ (դեպրեսիա), ագրեսիա և անհանգստության զգացողություն առաջացնում:
Հարցման արդյունքում պարզվել է, որ հոգեկան առողջության համար ամենավտանգավորն է համարվում Instagram սոցցանցը: Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Facebook-ը, իսկ երրորդը` Snapchat-ը:
Նշվում է, որ բացահայտվել են նաև համացանցի օգտատերերի վրա բարենպաստ ազդեցություն գործող հավելվածները. դրանց շարքում առաջին տեղը զբաղեցրել է YouTube-ը, իսկ երկրորդը՝ Twitter-ը:
Առողջապահության Բրիտանական Թագավորական միության գործադիր տնօրեն Շիրլի Քրամերի խոսքով՝ Instagram-ը և Snapchat-ը մասնագիտացած են լուսանկարներ հրապարակելու վրա և կարող են անհանգստության կամ անլիարժեքության զգացողություն առաջացնել երիտասարդ օգտատերերի մոտ:
Հետազոտությունից հետո առողջապահության միության փորձագետները դիմել են սոցցանցերի ադմինիստրացիաներին՝ խնդրելով ստուգումների շարք իրականացնել և միջոցներ ձեռնարկել օգտատերերի հոգեկան խախտումների խնդիրները լուծելու հարցում:
Ի պատասխան այս խնդրանքին՝ Instagram-ի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք պահպանում են սոցցանցի անվտանգությունն ու բարենպաստությունն օգտատերերի համար:
«Վայրը, որտեղ մարդիկ, ինքնարտաhայտելով, հարմարավետ են զգում իրենց. սա մեր գլխավոր սկզբունքն է՝ մանավանդ, եթե խոսվում է երիտասարդ օգտատերերի մասին», - նշել են Instagram-ի ներկայացուցիչները:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03