Ազգային ժողովի այսօրվա նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեց` հնարավոր չէ արդյոք զորակոչի ընթացքում հաշվի առնել նաև զորակոչիկի առանձնահատուկ հնարավորություններն ու տաղանդները:
Որպես օրինակ՝ նա հիշատակեց 2017թ.-ի մարտի 28-ին Արցախի առաջնագծում զոհված, Գինսեի գրքի ռեկորդակիր զինծառայող Արտակ Ռաֆայելյանին.
«Հնարավոր չէ՞ նման տաղանդներ ունեցող զինծառայողների ծառայությունը կազմակերպել հատուկ զորամասերում», - հետաքրքրվեց Սասուն Միքայելյանը:
«Ձեր բարձրացրած կոնկրետ խնդիրը կարող է քննարկման առարկա դառնալ: Ուղղակի պետք է նկատեմ, որ զինվորական ծառայության վայրի ընտրությունը որոշվում է համապատասխան ընթացակարգերով: Կառավարությունն ու ՊՆ-ն կարող են առանձին դեպքեր քննարկել ու տալ համապատասխան լուծում: Կոնկրետ անձանց ունակություններով պայմանավորված նրանց ծառայության վայրի ընտրությունը, դա լինի հաջողություններ սպորտի, մշակույթի բնագավառում… այո՛, առանձին դեպքերում այդ հանգամանքները պետք է հատուկ քննարկման առարկա դարձվեն: Բայց դա չպետք է գերագնահատվի և ստացվի այնպես, որ մենք, մեր երիտասարդներին տալով այդպիսի հնարավորություն, զրկենք զինվորական ծառայությունը պատշաճ իրականացնելուց», - ի պատասխան՝ նշեց Կորյուն Նահապետյանն` ընդգծելով, որ քննարկման դրված «Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրագրերով առաջնագծում ծառայությունը էականորեն կփոխվի:
aysor.am
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47