«Ելք»-ը երբևիցե չի ընկճվի Հանրապետականի քննադատություններից. Սասուն Միքայելյան
20.05.17 | 12:28
Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի համար տարիներ անց կրկին խորհրդարանում հայտնվելը անկանկալ չէ:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նա խոստովանեց, որ նախորդ երեք օրվա ընթացքում 6-րդ գումարման խորհրդարանն իրեն ոչ մի բանով չի զարմացրել:
«Չորս նստաշրջան եղել եմ, սա հինգերրորդն է: Ոչ մի զարմանալի բան չկա, առհասարակ ինձ այս երկրում ոչինչ չի զարմացնում: Ամեն ինչ կյանքում տեսել եմ, սովորական աշխատանքային երևույթ է», - ասաց նա:
Սասուն Միքայելյանը դեռ չի շտապում գնահատականներ տալ ԱԺ նոր կազմին. «Ժամանակը ցույց կտա: Կերևա՝ ով ինչ գործունեություն է ԱԺ-ում ծավալելու»:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Հանրապետականի կողմից երեկ «Ելք» դաշինքի պատգամավորների հասցեին հնչեցրած քննադատություններին, Միքայելյանը նշեց.
«Մենք՝ որպես ընդդիմադիր ուժ, մեր գործունեությունն ենք անելու և ամեն հարցում ակտիվ ենք լինելու: Ինչ կմերժվի, ինչ չի մերժվի, կտեսնենք: Բնական է, որ տարիների ընթացքում իրենք մեծամասնություն են կազմել: Երկիրը եթե այս վիճակին է հասել, իրենց օգնությամբ է հասել»:
Անդրադառնալով երեկ Արմեն Աշոտյանի հնչեցրած տեսակետներին՝ պատգամավորը նշեց, որ իրենք միշտ պատրաստ են հակադարձել:
«Մենք միշտ պատրաստ ենք հակադարձել, դա երբևիցե չի ընկճում», - ասաց նա:
aysor.am