«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ու նրա դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը, որոնց մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, Ավանում՝ ՀՀԿ շտաբում, ուժ կիրառվելու պատճառով տեղափոխվել էին հիվանդանոց, երեկ դուրս են գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից:
Այս մասին Tert.am –ին հայտնեց ԵԾԿ նախագահի ԱԺ-ում նախկին օգնական, կուսակցության անդամ Սեդա Մելիքյանը: Ըստ նրա՝ մայրն ու դուստրն այժմ տնային պայմաններում են բուժում ստանում:
«Դատական բժիշկն արդեն իսկ տվել է եզրակացություն, որ Զարուհու մարմինը պատված է կապտուկներով»,-հավելեց Սեդա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Լիլիթ Դրամփյանի մոտ ախտորոշվել էր ուղեղի ցնցում:
Հարցը, թե ԵԾԿ-ն վերցնու՞մ է Երևանի ավագանու ընտրություններում իրենց ստացած մանդատները, թե՞ ոչ (ընտրողների 7.75 տոկոսի ձայների չափով) առկախված է մինչ օրս, քանի որ կուսակցությունից գրեթե ամեն oր հայտնում են, որ որոշումը կընդունի ժողովը, որն անընդհատ անորոշ ժամկետով հետաձգվում է:
Հիշեցնենք, որ օրերս «Երկիր ծիրանի» կուսակցությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրությունների արդյունքներն անվավեր համարելու պահանջով:
ԵԾԿ ավագանու ցուցակի 44-րդ համար Արտակ Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե երբ է լինելու ժողովը, հայտնեց. «Դեռ դատական գործ է գնում, թող լինի իրենց որոշումը, հետո մենք ժողով կանենք, ապա կուսակցության ավագանիների նիստ է լինելու, կորոշենք: Ամեն դեպքում, ըստ իս, դա ԱԺ մանդատ չէ, վճարովի աշխատանք է։ Այնպես որ, կարող է վերցնենք, կարող է՝ ոչ»:
Ի պատասխան դիտարկման էլ, թե Զարուհի Փոստանջյանը խոստացել էր դժոխքի վերածել Տարոն Մարգարյանի կյանքը, ավագանու նախկին թեկնածուն ներկայացրեց իր տեսակետը. «Այսինքն՝ պետք է վերցնենք»:
Ապա ավելացրեց, որ քաղաքապետարանում աշխատելու դեպքում պետք է աշխատեն հանուն Երևանի և երկրի, հանուն նրա, որ քաղաքի բյուջեն չթալանվի:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47