Այսօր սպանված զինծառայող Կարեն Դանիելյանը Շիրակի մարզի Սարատակ համայնքից էր: Սարատակի գյուղապետ Միշա Ղրզոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ այս պահին ինքը համագյուղացիների հետ գտնվում է տղայի տանը, որտեղ աննկարագրելի իրավիճակ է: «Դուք չեք պատկերացնում՝ ինչ համեստ, խելոք ընտանիքի զավակ է Կարենը: Մայրն ու հայրը չարքաշ գյուղացի են, ինքն ավագն էր, միակ արու զավակը, ունի իրենից փոքր քույր: Այս ամսվա 27-ին արձակուրդ պիտի գար, սպասում էինք, իրեն բան չէր մնացել մի քանի ամիս, որ ավարտեր ծառայությունը»,- խորը ցավով ասաց համայնքապետը՝ ավելացնելով, որ Կարենը Սարատակի առաջին զոհն էր մինչև այսօր: Գյուղի համար կորուստը մեծ է: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Արևիկ Հակոբյան
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47