ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունը վերջնագրի տեսքով զգուշացում էր Ադրբեջանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով Մինսկի խմբի համանախագահների մայիսի 18-ի հայտարարության մասին, որում ասված է, որ համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստաց ած տեղեկատվության՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ են արձակել՝ խոցելով հայկական կողմի ռազմական տեխնիկա:
«Ադրբեջանը նպատակաուղղված է գնացել բանակցային գործընթացի այժմյան փուլի ձախողման, այսինքն՝ կան պայմաններ, որոնք ձեռնտու չեն նրան: Ադրբեջանը գիտակցաբար գնում է առճակատման, եւ դժվար է ասել՝ ինչ է սպասում դրանից: Տարբերակները բազմազան են: Կցանկանայի հավատալ, որ չի գնա պատերազմի, բայց իրավիճակի կտրուկ սրացում սպասվում է: Երբ դա կլինի՝ պարզ չէ, պետք է պարզապես պահպանել զգոնություն եւ պատրաստ լինել: Այս ամենը կարծես կայծակ է որոտից առաջ. Ադրբեջանի քայլերը կարծես միջոց լինեն Մոսկվայի, Երեւանի արձագանքը ստուգելու համար»,- ընդգծեց փորձագետը:
Ստանիսլավ Տարասովը չի բացառում, որ եւս մեկ պատերազմի վերսկսման դեպքում Մինսկի խումբը հնարավոր է՝ Ադրբեջանին արդեն ճանաչի որպես ագրեսոր:
«Մինսկի խմբի համանախագահներն ավելի քան երբեք շատ կտրուկ արտահայտվեցին Ադրբեջանի հասցեին, ինչը նշանակում է, որ պետք է սպասել Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսեւորման: Մինսկի խմբի՝ Ադրբեջանին ագրեսոր ճանաչելուց հետո շատ հնարավոր է՝ միջազգային հանրությունը կամ մի քանի պետություններ ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը նշանակում է, որ միգուցե նրանք ինչ-որ քայլ են նախապատրաստում:
Հնարավոր է ենթադրել ընդհուպ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բանաձեւի ընդունում. համանախագահող երկրները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ են, եւ եթե նրանք համաձայնեցված կերպով ճանաչեն Ադրբեջանին որպես ագրեսոր, հնարավոր է՝ Ադրբեջանը նույնիսկ երազներում չտեսնի Լեռնային Ղարաբաղը»,-եզրափակեց նա:
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03