Դերասան Ջոնի Դեպը պատրաստ է փոխարինել իր գործընկեր Ալեք Բոլդուինին, ով խաղում է Դոնալդ Թրամփի դերը կատակերգական հեռուստանախագծում, հայտնում է Daily Mail-ը:
Հեռուստահաղորդավար Էլեն ԴեՋերենեսը հարցրել է հանրահայտ դերասանին, թե նա կխաղա՞ր արդյոք ԱՄՆ նախագահին: Ջոնի Դեպը պատրաստակամությամբ պատասխանել է, որ ուրախությամբ դա կաներ: Դերասանը ընդգծել է, որ Ալեք Բոլդուինը արդեն մշակել է այդ դերը, ինչը նշանակալիորեն հեշտացնում է առաջադրանքը: