Դարի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձն իր անվան հրապարակում նշելն արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել: Այս տարի ևս Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կանցկացվի բացօթյա համերգ, որը յուրօրինակ հարգանքի տուրք է մեծ երգչի արվեստին, կյանքին և գործունեությանը: Շանսոնյեն դառնում է 93 տարեկան:
«Ազնավուրը ֆանտաստիկ երևույթ է: Նրա նման մարդիկ 200 տարին մեկ են ծնվում: Նա մեծագույն արտիստ է, որի առաջ պետք է խոնարհվել: Այս համերգին մեր հարգանքն ենք արտահայտելու նրա հանդեպ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, համերգի մասնակից, երգիչ Արամոն:
Ծրագրում Ազնավուրի սիրված երգերը կհնչեն նաև Հայկ Պետրոսյանի, Սոնա Ռուբենյանի, Բորյա Եգանյանի, Էդգար Խաչատրյանի, Տիգրան Մուչյանի, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի, «Kami friends project»-ի, DJ Beatman-ի կատարմամբ:
Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը` Շահնուր-Վաղինակ Ազնավուրյանը, համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։
Շուրջ հազար երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Նրա ստեղծագործությունները կատարել են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելին, Պլաչիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Մինչ օրս վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն` Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներ ի:
2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է: Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03