«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի՝ «Գանձասար-Կապանի» հետ անցկացրած խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
«Փյունիկը», հիշեցնենք, ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը.
«Կարծում եմ՝ այս խաղը կարող ենք մեր ակտիվում գրանցել որպես հաջողված՝ որակի և խաղային կարգապահության առումով, բայց ոչ՝ արդյունքի»,- ասաց մարզիչը:
Մայիսի 24-ին Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակչում «Փյունիկը» կմրցի «Շիրակի» հետ: Չնայած այս փաստին, երևանյան թիմն այսօր իր մարտական կազմով էր խաղադաշտ դուրս, և գլխավոր մարզիչը դա հետևյալ կերպ բացատրեց.
«Դե մենք ուրիշ կազմ չունենք, մեկ մարտական կազմ ունենք (ժպտում է)»:
Մարզչի խոսքով այս խաղում իրենց բոլոր փոփոխությունները հարկադրված են եղել.
«Ցավալի է, քանի որ 4 փոփոխությունն էլ ստիպված ենք կատարել. միկրո վնասվածքներ ստացան ֆուտբոլիստները, դա միակ բանն է, որ այս պահին ինձ ամենաշատն է անհանգստացնում: Դեռևս չեմ կարող խոսել վնասվածքների լրջության մասին:
Բնական է, եթե վնասվածքները լուրջ եղան, կանդրադառնան գավաթային խաղի վրա, բայց հուսանք՝ այդպես չի լինի»,- ասաց մարզիչը:
Արտակ Օսեյանը նաև վտահություն հայտնեց, որ թիմը կհասցնի վերականգնվել մինչև չորեքշաբթի օրը կայանալիք խաղը:
Հիշեցնենք՝ Հայաստանի գավաթի 2016/2017 թթ. խաղարկության «Փյունիկ»-«Շիրակ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի 19:00-ին:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44