ԲՀԿ-ն դեռևս չի քննարկել և որոշում չի կայացրել՝ ովքեր են փոխարինելու ուրբաթ օրը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում ներկայացրած «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորներին՝ Խաչիկ Մանուկյանին, Հարություն Ղարագյոզյանին և Արտյոմ Ծառուկյանին։
Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, սա բացառապես իրենց քննարկելիք և որոշելիք հարցն է։
«Երբ վերջնական որոշում կլինի, մենք այն կներկայացնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ պատգամավորական մանդատ ստացող որևէ նոր թեկնածուի անուն տալ չի կարող։
Մանդատներ ստացողների թվում շրջանառվում են հետևյալ 3 թեկնածուների անունները՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական, «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դստեր՝ Նորա Առուստամյանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի տարածքային կազմակերպության ղեկավար Հակոբ Նազարյանի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերից նախկին նախարար Գևորգ Պետրոսյանի։
Նորա Առուստամյանը թիվ 7 ընտրատարածքում Խաչիկ Մանուկյանից հետո առավելագույն ձայներ ստացած թեկնածուն է, Հակոբ Նազարյանը՝ թիվ 3 ընտրատարածքում Հարություն Ղարագյոզյանից հետո ամենաշատ թվով քվեներ հավաքածը, իսկ ահա Գևորգ Պետրոսյանը թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանին հաջորդող, ամենամեծ թվով ձայներ ստացած թեկնածուն է։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Հարություն Ղարագյուզյանը, Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը ԱԺ կանոնակարգ օրենքով 155-րդ հոդվածի համաձայն հրաժարականի դիմում էին ներկայացրել:
Հիշեցնենք նաև, որ նույն հոդվածի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորները գրավոր դիմումով հետ չվերցնեն հրաժարականի մասին իրենց դիմումները, կկազմվի արձանագրություն և հրաժարականը կհամարվի ընդունված:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32