Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը: Պատանի երաժիշտները հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ դիրիժորներ Ալան Կիրկոպի (Մալթա) և Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
Փառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 28-31-ը: Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան):
Փառատոնն անցնելու է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչպես նաև՝ ՀՀ Մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական կամերային (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) նվագախմբերի աջակցությամբ:
Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
««Նոր անուններ» փառատոնը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը ստացած ծրագրերի շարքում ամենահաջողվածներից է: Տարիներ շարունակ այն համախմբում է շնորհալի պատանիների՝ նրանց հնարավորություն ընձեռելով ներկայացնել իրենց կատարողական հմտությունները, բացահայտել տաղանդը, և որն ամենակարևորն է՝ լուրջ քննություն բռնել երաժշտասեր հանրության և պրոֆեսիոնալ երաժիշտների լսարանի առջև: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անունից փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին մաղթում եմ ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ՝ դասական երաժշտությունը որպես ազգային հարստություն պահպանելու և դրա միջոցով մեր ժողովրդի ներդաշնակ զարգացումն ապահովելու գործում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մալթայի, Կորեայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Բուլղարիայի, Վրաստանի մինչև 18 տարեկան 5 տասնյակից ավելի շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:
Փառատոնի շրջանակում մասնակիցների համար կազմակերպվել է մշակութային բազմազան ծրագիր, որը թույլ կտա օտարազգի պատանիներին ծանոթանալ Հայաստանին՝ դիտել Երևանի տեսարժան վայրերը, այցելել Մայր Աթոռ Ս. Էջմիածին, տեսնել Սևանը և այլն:
ՎիվաՍել-ՄՏՍ…Դու գիտես, որ կարող ես:
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42